ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

18 փետրվարի, 2018 | 17:20

Փետրվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակապով հանդիպում Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարի խորհրդական Կարեն Գալոյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը,  «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Էդուարդ Եսայանցը, նախարարության աշխատակիցներ:

Ավստիայի հայ համայնքից հանդիպմանը մասնակցում էին Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության նախագահ Վահագն Ամիրջանյանը, վարչության փոխնախագահ Էդուարդ Ֆրանգուլյանը, «Հովհաննես Շիրազ» դպրոցի փոխտնօրեն Մարինե Սադոյանը, վարչության անդամներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորեց Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտերի 100, Երևանի 2800 ամյակներների միասնաբար նշումը, համաեվրոպական խաղերի պատշաճ անցկացումը, Սփյուռքի նախարարության ծրագրերին համայնքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:  Նախարարը նշեց, որ այս տարի տեղի կունենան լրագրողների ու ճարտարապետների համաժողովները, երիտասարդների համահայկական հավաքը, որոնց նպատակն է Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք կապերի սերտացումը, փոխճանաչողությունն ու համագործակցության ընդլայնումը: Նախարարը հորդորեց համայնքի ներկայացուցիչներին ստեղծելմասնագիտական  ընկերակցություններ, դառնալ համահայկական մասնագիտական ցանցերի անդամ: «Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ընթացքում քննարկված բազում  հարցերից այսօր կցանկանայի առանձնանցել երկուսը՝ հայրենադարձության գործընթացի կազմակերպումը և սահմանապահ գյուղերին աջակցության ծրագիրը, որն անցած տարի նախաձեռնեց Սփյուռքի նախարարությունը: Լիահույս եմ, որ այս երկու ուղղություններով համայնքում աշխատանքներ տարվում են: Ուրախ եմ նաև, որ համայնքը սկսել է համահայկական հարցերը քննարկել միասնաբար»,-նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության նախագահ Վահագն Ամիրջանյանը տեղեկացրեց, որ սերտորեն համագործակցում են Ավստրիայի հայկական միությունների հետ և պատրաստվում են համատեղ նշել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և  Երևանի հոբելյանները: Նա անդրադարձավ նաև մեկօրյա դպրոցների դասագրքերի սակավության, «Հայերենը՝ որպես օտար լեզու» ձևաչափով դասագրքերի բացակայության խնդիրներին: Այդ կապակցությամբ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ համագործակցելով Կրթության և գիտության նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ՝ այս խնդիրները լուծումներ կստանան, և աշխատանքներ արդեն տարվում են:

«Հովհաննես Շիրազ» դպրոցի փոխտնօրեն Մարինե Սադոյանը շեշտեց, որ դպրոցը համագործակցում է նախարության հետ, ակտիվորեն մասնակցել է նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությանը, իսկ այս տարի դպրոցի աշակերտները կմասնակցեն նաև նախարարության մյուս ծրագրերին:

Ներկայացնելով «Իմ Հայաստան» փառատոնը՝ Էդուարդ Եսայանցը հույս հայտնեց, որ փառատոնին կմասնակցի նաև Ավստրիայի «Անի» երգչախումբը:

Այնուհետև տեսակապով հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանում ներդրումներին, բարենպաստ բիզնես միջավայրին, երկքաղաքացիության խնդիրներին առնչվող հարցեր:


Առնչվող նյութեր
1. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
2. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
3. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
4. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
5. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
6. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
7. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
8. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում
9. ,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
10. Ծանրամարտիկ Սարգիս Մարտիրոսյանը դարձավ Ավստրիայի եռակի չեմպիոն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: