ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ

20 մարտի, 2017 | 21:00

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում Պորտուգալիայի հայկական համայնքի հայ և պորտուգալացի ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ տեսաժողով:

portugalia tesazoghovՆերկայացվեցին ՀՀ սփյուռքի նախարարության 2017թ. ծրագրերը, ինչպես նաև քննարկվեցին «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին Պորտուգալիայի հայկական «Կոնսոնանսիա» նվագախմբի մասնակցության հարցերը: 

Տեսաժողովին մասնակցում էին «Պորտուգալիա-Հայաստան» բարեկամության միության նախագահ  Վահե Մխիթարյանը, փոխնախագահ Նարինե Դելլալյանը,  միության անդամներ՝ Կոնսոնանսիա» լարային խմբի ղեկավար Ելենա Ռյաբովան, միության ընդհանուր անսամբլեայի նախագահ Կառլոս Բանդարրա Բռանկոն,  միության ընդհանուր անսամբլեայի փոխնախագահ Ժոզե Լուիզ Ֆրեյտասը, Գյուլբենկյան նվագախմբի թավջութակների խմբի ղեկավար Վարուժան Բարթիկյանը։ 

Համայնքի ներկայացուցիչներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ Պորտուգալիայի փոքրաթիվ հայությունը համախմբվեց և 2016թ. ստեղծեց Պորտուգալահայկական բարեկամության ընկերակցությունը, որը փորձում է իր շուրջ համախմբել տեղի հայությանը: Լիսաբոնում գործում է նաև «Գալուստ Գյուլբենկեան» հիմնարկության հայկական բաժինը: Հայ մեծանուն բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունն արդեն իսկ մեզ ճանաչելի է դարձնում ամբողջ աշխարհում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք ուծացած հայերին իրենց արմատներին վերադարձնելու ուղղությամբ: Դրա առաջին միջոցը հայ մշակույթի տարածումն է և Հայրենիք այցելությունները»:

ՀՀ սփյուռքի նախարարը Պորտուգալահայկական բարեկամության ընկերակցությանն առաջարկեց հայապահպան համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով համագործակցել «Գալուստ Գյուլբենկեան» հիմնարկության, ինչպես նաև եվրոպական այլ երկրների հայ համայնքների հետ:

Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանում հայ և պորտուգալացի գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավոր ուղիների խնդրին:

Երկուստեք կարևորվեց պորտուգալացի գործարարներին Հայաստանը ճանաչելի դարձնելու հանգամանքը:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց Սփյուռքի նախարարության 2017թ. ծրագրերը:

«Պորտուգալիա-Հայաստան» բարեկամության միության նախագահ  Վահե Մխիթարյանը խոսեց պորտուգալական «Կոնսոնանսիա» նվագախմբի մասին և կարևորեց Հայաստանում այն ճանաչելի դարձնելու հարցը:

«Պորտուգալիա-Հայաստան» բարեկամության միության փոխնախագահ Նարինե Դելլալյանը նշեց, որ կառույցը և 1995թ. գործող «Դելալյան տրիո» երաժշտական խումբը զբաղվում են հայկական երաժշտության հանրահռչակմամբ:

«Մեր ընկերակցության հովանու ներքո գործում է «Կոնսոնանսիա» արհեստավարժ նվագախումբը, որի 12 երաժիշտների մեջ կան թե՛ հայեր և թե՛ պորտուգալացիներ: Ուրախ ենք փաստել, որ 2017թ. «Կոնսոնանսիա» նվագախումբը կմասնակցի Սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին», – հավելեց Նարինե Դելլալյանը: Այս մասին  հայտնում է  Սփյուռքի նախարարությունից։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
4. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
5. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
6. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
7. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
8. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
9. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
10. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: