ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տեղի ունեցավ Հնչակյան Քսան անմահների սուրբ նահատակության հարյուրամյա տարելիցը ոգեկոչող միջոցառում

08 օգոստոսի, 2015 | 17:33

hnchakianner2Օգոստոսի 6-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի հանդիսասրահում տեղի ունեցավ 1915 թվականի հունիսի 15-ին Բայազետի Սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան Քսան հերոսների նահատակության 100-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառում, որին ներկա էին  ՀՀսփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, կուսակցության կենտրոնական վարչության անդամներ, բարձրաստիճան հյուրեր:

hnchakiannnerԲացման խոսքով հանդես եկավ «Նոր սերունդ» մշակութային միության ատենապետուհի Անի Եփրեմյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանը նշեց. « Օրեր առաջ ՀՀ ԳԱԱ կազմակերպված գիտաժողովի ժամանակ խոսվեց 20 անմահների հերոսական վարքի և նահատակության մասին: Հիմա նորից եմ ուզում հիշեցնել Փարամազի հայտնի միտքը, թե` «Հայը մի անգամ էլ պիտի մեռնի, որ հայը ապրի», բայց արդեն այս մեծ հայի, նվիրյալ նահատակի խոսքը, թող ներվի ասել, որոշ իմաստով ուզում եմ շտկել, խմբագրել. երբ Փարամազն ասում էր այս խոսքերը, Օսմանյան Թուրքիան հայի գոյության խնդիրն էր դրել, և նրա` «…մեռնելով ապրելու» փիլիսոփայությունը արդիական էր: 100 տարի հետո փոխվել ենք մենք. կոտորվողից, հայրենազրկվողից, պարտվողից վերածվել ենք հաղթանակած, մեկի փոխարեն երկու պետություն կերտած, մեր շեներն ու ավանները կառուցող, մեր գիտությունն ու մշակույթը զարգացնող հզոր ազգի: Այսօր երկու անկախ պետություններով և միակամ հզոր Սփյուռքով մենք մշակում ենք մեր ազգային քաղաքականությունը և կերտում մեր լուսավոր ապագան:

 

Մեր նահատակ հերոսներին հպարտությամբ կարող եմ ասել. թող խաղաղություն իջնի ձեր լույս հոգիներին, և դուք կարող եք հանգիստ լինել, քանի որ ձեր երազանքը մասամբ իրականացրել են ձեր սերունդները:

 

Քանի դեռ հաղթանակում ենք, ուրեմն անմահ են մեր քսանները և խաղաղված մեր սրբադասված միլիոնուկեսերը»:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, որն իր խոսքում կարևորեց այն պատմական իրողությունը, որ տակավին 1913թ. արդեն Փարամազը և նրա ընկերները հստակ ճանաչել էին երիտթուրքական կառավարության հրեշավոր էությունը և զգուշացնում էին նրանցից:

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը փոքրիկ պատմական էքսկուրսի միջոցով ներկայացրեց ոչ միայն ՍԴՀԿ համառոտ պատմությունը, այլև մերկացրեց քսանի նահատակման՝ թուրքական դատարանի կեղծ դատավճիռը:

Ներկաները դիտեցին Բեյրութի «Նոր սերունդ» մշակութային միության «Արեգ» պարախումբի ելույթը, ունկնդրեցին Սմբատ Խալաթյանի և Անի Եփրեմյանի  և այլոց կատարումները:


Առնչվող նյութեր
1. Հնչակյան քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով Երեւանում
2. ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՈԳԵԿՈՉՎԵԼ Է 1915Թ. ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆՎԱԾ 20 ՀՆՉԱԿՅԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
3. Դաշնակցության, Ռամկավար-Ազատական եւ Հնչակյան կուսակցությունների համատեղ հայտարարությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: