ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՄԲ ԳԵՐԶԳԱՅՈՒՆ ԻՐԱՆԸ…

03 ապրիլի, 2016 | 11:56

derenik alikՀայ-ադրբեջանական զինական բախումների վերսկսման լուսարձակում

Իրանը պաշտօնական յայտարարութեամբ` արտգործնախարարութեան խօսնակի միջոցով, երէկ իր խոր մտահոգութիւնն արտայայտեց ադրբեջանա-հայկական շփման գծում զինւորական ու զինական հակամարտութեան բռնկման առթիւ:

ԱԳՆ-ի խօսնակ Ջաբեր Անսարին յայտարարութեան ընթացքում ընդգծել է հետեւեալը.- ՙՄինչ տարածաշրջանը ականատեսն է ծայրայեղական խմբերի պատճառած արհաւիրքներին եւ որ շրջանի համար խիստ անհրաժեշտ է խաղաղութիւնն ու կայունութիւնը, Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումների սաստկացման մասին լուրերը խիստ մտահոգութեան տեղիք են տալիս Իրանի Իսլ. Հանրապետութեանը՚: Յայտարարութեան մէջ խօսնակը նաեւ զսպւածութեան կոչ է արել հակամարտող կողմերին, որպէսզի խուսափեն իրավիճակի վատթարացմանը տանող  քայլերից եւ ջանքեր ի գործ դնեն խաղաղութեան վերականգնման ուղղութեամբ` միջազգային միջամուխ կազմակերպութիւնների շրջանակներում…:

Իրանի Հանրային ռադիօն եւս վերոգրեալ լրատւութեան  աւարտին, առանձնաբար իրազեկեց, որ. ՙ… Թուրքիան, ադրբեջանա-հայկական զինական բախումների առչնութեամբ հովանաւորում է արդբեջանական կողմին…՚: Ռադիոհաղորդումը, ապա, աւելացրել է, որ. ՙԻրանի արեւելեան Ատրպատականի նահանգապետը տեղեկացնում է, թէ սահմանային Խոդաաֆարին շրջանում եւս գնդակոծման հետեւանքով որոշ ենթակառուցւածքներ են վնասւել…՚:

Իրանի Իսլ. Հանրապետութեան կառավարութեան պաշտօնաթերթ ՙԻրան՚-ը եւս իր այսօրւայ` ապրիլի 3-ի թիւ 1 վերնագիրը յատկացրել է նոյն խնդրին` մեծադիր նկարով…:

Այսպիսով Իրանի գերզգայնութիւնը` ընդհանրապէս տարածաշրջանի, եւ տւեալ դէպքում` իր հիւսիսային շրջանի երկու հարեւան երկրների տարածքներում անվտանգութեան պահպանման հարցում ակնբախ է դառնում: Մի հարց, որը  մշտապէս բարձրաձայնւել է Իրանի կողմից, իր հաւասարակշիռ քաղաքականութեան շնորհիւ, որ բազմիցս ցուցաբերել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կապակցութեամբ:

Իրանը, սակայն, խիստ զգայուն է իր յարակից սահմաններում տարածաշրջանային ու միջազգային խաղացողների անհարկի միջամտութիւնների հարցում: Իրանի Հանրային ռադիոյի կողմից Թուրքիայի կողմնակալութեան մասին տեղեկատւութիւնը անուղղակիօրէն ընդգրկում է միեւնոյն պատգամըª ուղղւած նոյն Թուրքիային, որպէսզի վերջինս խուսափի շրջանում արտաքին ուժերի սադրիչ ներգրաւման համար ենթահող պատրաստելուց: Չէ± որ այդ առումով հէնց Թուրքիան ՙհարուստ փորձ՚ է կուտակել սիրիական ճգնաժամում, տարածաշրջանը տեռորիստական-ծայրայեղական խմբերի ու բանակների ասպարէզը դարձնելով:

Իրանը նաեւ քաջատեղեակ է Թուրքիայի հակառուսական վերջին ժամանակաշրջանի դաւադիր տրամադրութիւնների ծալքերին, որոնք եւ կարող են նոր կերպաւորմամբ դրսեւորւել ասենք, Ղարաբաղեան թնջուկում: Այնպէս որª Ադրբեջանի կողմից նորագոյն ոտնձգութեան հիմքում թուրք-ադրբեջանական համատեղ սադրանքի մասին կարծիքները աւելիով են իրատեսական դառնում:

Իսկ Իրանի Իսլ. Հանրապետութիւնն ելնելով իր իսկ անմիջական սահմանների անվտանգութեան ու կայուն խաղաղութեան սկզբունքներիցª բոլոր պատճառներն ու հիմքերն ունի նաեւ գործնական աշխոյժ քայլերի դիմելուª միեւնոյն խաղաղութեան ամրակայման նպատակով:

ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
3. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
4. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
5. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
6. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
7. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
8. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
9. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
10. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
3.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
4.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
5.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
6.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
7.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
8.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
9.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
10.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: