ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տաղանդավոր դաշնակահար Դմիտրի Իշխանովը դարձավ 13 տարեկան

2017-ի դեկտեմբերին նրա դեբյուտային ելույթն էր Պրահայում
15 փետրվարի, 2018 | 11:18

2017 թվականի դեկտեմբերի 9-ին Պրահայի Հանրային տան Սմետանայի անվան հանրահայտ դահլիճում Կարլովի Վարիի սիմֆոնիկ նվագախմբի հետ դեբյուտային ելույթ ունեցավ հայազգի տաղանդավոր դաշնակահար 12-ամյա Դմիտրի Իշխանովը։ Այսօր նա դարձավ 13 տարեկան։

Դմիտրին  ծնվել է 2005 թվականի փետրվարի 15-ին Մոսկվայում, ինժեներ-գործարար Կոնստանտին  Իշխանովի եւ բժշկուհի Տատյանա Իշխանովայի ընտանիքում։ Կոնստանտինը Մոսկվա էր տեղափոխվել Բաքվի հայկական ջարդերից հետո, այնտեղ թողնելով ընտանեկան ողջ գույքն ու ունեցվածքը։

Դմիտրին չորս տարեկանից սկսել է իր դայակի օգնությամբ դաշնամուր նվագել, իսկ երաժշտությամբ լրջորեն սկսել է զբաղվել 5 տարեկանից եւ 8 տարեկանում Մալթայում ավարտել է պրակտիկ երաժշտության դպրոցի 5-րդ դասարանը։ Այժմ սովորում է Քյոլնի երաժշտության եւ պարի դպրոցում։ Քյոլնում  նրա ուսուցչուհին է Լոլիտա Պողոսյանը, ով տարիներ շարունակ նրան դասավանդում է եւ նախապատրաստում միջազգային ելույթների։ Նա արդեն իսկ մի շարք միջազգային մրցույթների հաղթող է ճանաչվել Իտալիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում։

Մի քանի անգամ մասնակցել է Հայաստանում կազմակերպված ՙՆոր անուններ՚ պատանի երաժիշտների փառատոնին, իսկ  2016ին հանդես է եկել Քյոլնում կազմակերպված Պատանի երաժիշտների  Եվրատեսիլին եւ այդ մրցույթի պատմության մեջ դարձել է եզրափակիչ փուլի ամենակրտսեր  մասնակիցը։ Նա հանդես է եկել Հայաստանի, Մալթայի, Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ։ Նրա հայրը՝ Կոնստանտին Իշխանովը  Մալթայի միջազգային դաշնամուրային փառատոնի կազմակերպիչն է։

Պրահայի համերգին Դմիտրին  կատարեց Կաբալեւսկու Դաշնամուրի 3-րդ կոնցերտը՝ Կարլովի Վարիի սիմֆոնիկ նվագախմբի եւ ճապոնացի դիրիժոր Հական Սենսոյի  ղեկավարությամբ՝ արժանանալով դահլիճի բուռն ծափահարություններին։

Մեր հարցազրույցը փոքրիկ հրաշամանուկի հետ կարդացեք ՕՐԵՐ-ի առաջիկա համարում։

Ջերմորեն շնորհավորում ենք Դմիտրիին ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում բեղմնավոր ստեղծագործական  ապագա։

ՕՐԵՐ ամսագիր

Լուսանկարները՝  ՕՐԵՐ-ի

orer.eu


Առնչվող նյութեր
1. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
2. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
3. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
4. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
5. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
6. Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/
7. Բերնստայնի 100-ամյակը նշվեց ,,Պրահայի գարուն,, փառատոնում. երգեց նաեւ Ադրիան Տեր Գրեգորյանը
8. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
9. Հայաստանը լավագույն ուղղությունն է . ասում է չեխ ճանապարհորդ Վախալը
10. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
2.Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
3.Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության շարունակական աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին. նախարար Զ. Մնացականյան
4.Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,
5.Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
6.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
7.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
8.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
9.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
10.Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: