ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վրույր Ազիզյանի հայրենականչն ու պատումը

08 հոկտեմբերի, 2017 | 07:17

Օրերս լույս տեսած Վրույր Ազիզյանի «Փոթորկահույզ կյանքի հորձանուտում» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Մերիդան» կենտրոնում:

Բացելով շնորհանդեսը կենտրոնի ղեկավար Գագիկ Գևորգյանն ասաց, որ ներկայացվում է բավականին հետաքրքիր մի գիրք, որի հեղինակը  մասնագիտությամբ բժիշկ է։

«Նա արդեն 28 տարի մեզ հետ չէ, բայց թողել է ինքնատիպ գրական  ժառանգություն, իսկ գրքի ընթերցանությունն այսօր էլ այդ մարդ-անհատականությանը մեր կողքին է պահում,  որովհետև շարադրանքի ամեն տողում հայրենի եզերքի նվիրումն է դրսևորվում,- ասաց Գ. Գևորգյանը:- Նա իր պատումներում  կարողանում է  գտնել  իր ժամանակի ոգին և ներկայացնել ընթերցողին:

Օրվա հիմնական բանախոսը բանաստեղծ Արտեմ Հարությունյանն էր, ով ներկայացվող գրքի խմբագիրն է և օգնել է, որ այս հետաքրքիր և ինքնատիպ  պատումները լույս  աշխարհ գան, գնան դեպի ընթերցողը:

Ներկայացնելով գիրքը նա ասաց, որ դժվարանում է որոշել այս ստեղծագործության ժանրը,  անգամ մտածում է, որ  այն հավասար է արձակի` իր հետաքրքիր պատկերներով ու տիպական կերպարներով, որովհետև դրանցում  հեղինակի վառ  երևակայությունը կա:

Պատահական չէ,  նաև, որ  ըստ նրա հեղինակը կարողանում է ընթերցողին մատուցել իր տեսածն ու ապրածը:

Հաջորդ բանախոսը կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էր, ով իրեն Ազիզյանների ընտանիքի բարեկամն է համարում: Նա ասաց, որ շատ արժեքավոր  գիրք է լույս տեսել, քանի որ այն պարզ, անկեղծ ու ջերմ պատմություն է ոչ միայն մեկ մարդու կյանքի, այլև մի ողջ ժամանակաշրջանի մասին:

Այս գիրքը թույլ կտա չկորցնել այդ ժամանակաշրջանը, որը տվյալ դեպքում  Հայրենական մեծ պատերազմի արձագանքներն են, նաև հայ ժողովրդի հաղթանակի մեծ բերկրանքը:

Գիրքը արժևորեցին նաև այլ բանախոսներ` ընդգծելով, որ նման  աշխատությունները կարող են  կապող օղակ  դառնալ տարբեր  սերունդների  միջև, քանզի նրանցից ամեն մեկը ձգտում է բարեկեցիկ հայրենիք կերտել, երբեք չմոռանալով  այն լավագույնը, որ տալիս է ժամանակը:

Ելույթ ունենալով գրքի հեղինակի որդին՝ բժիշկ Էդուարդ Ազիզյանն ասաց, որ  հոր ձեռագիրը երկար ճանապարհ  է  անցել և գրքի լույս աշխարհ  գալուն  աջակցել են շատերը:

-Իսկ շնորհանդեսի մասնակիցների կազմն ինձ հուշում է, թե գիրքը որքան թանկ  է ամեն մեկի համար և, որ հիշողության ձայնը երբեք չի կորչում, քանի որ այն ինչ թողել է կոչումով բժիշկ-մարդասեր Վրույր Ազիզյանը՝ մեծ սեր է կառուցվող հայրենիքի, կորուսյալ հող ու ջրի, հաղթանակած զինվորի, նրա մարդկային լինելության և հիշատակի համար:

Գինեձոնը ենթադրում էր հանդիսույթից հետո նաև քննարկումներ, կարծիքների փոխանակումներ:

«Գրքին անգամ հպանցիկ ծանոթությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հեղինակը հայրենասեր անհատ է, ով կարողանում է երևույթները յուրովի  ներկայացնել ու գնահատել: Նա ամեն տեղ տեսնում է մարդկային արժեքը, առանց որի հնարավոր չէ կերտել ոչ հայրենիք և  ոչ էլ երկիր,- մեր զրույցի ժամանակ ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- ամենակաևորը՝ հեղինակը ներկայացնում  Է Հայրենական մեծ պատերազմը և դրանում մեր ժողովրդի մեծ ներդրումը, թեկուզև իր և իր զինակիցների անցած ճանապարհով, որի մասին մոռանում են շատերը»:

Մեկ այլ զրուցակից՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանն ասաց, որ Վրույր Ազիզյանի այս գիրքը պատմությունը հասկանալու և գնահատելու ձեռնարկի է հավասար, ուր ոչ միայն իր անցած ճանապարհն է, այլև այն մարդկանց ճակատագրերը, որոնց հետ շփվել է նա: «Տեսեք, թե ինչ հետաքրքիր կերպարներ է ստեղծում: Ասես նկարիչ լինի: Նա հավատում է, որ գրում է ոչ միայն իր ժամանակի համար»,- շարունակում է նա:

Ոսկերիչ Սարգիս Թորոսյանի կարծքիով էլ մեր ժամանակը և ապագան հասկանալու համար, պետք է միշտ թերթել անցյալի գիրքը: Բայց Վրույր Ազիզյանի գիրքն այս դեպքում ոչ միայն անցյալի, այլև ներկայի ու ապագայի մասին է: Գրքի «Պատերազմի բավիղներում» հատվածում  ինքնատիպ պատկերներ և մարդկային նկարագրեր է ստեղծում, որոնք ոչ միայն իր ժամանակի ծնունդն են, այլև անհրաժեշտ են բոլոր ժամանակների համար:

Եվ պատահական չէ, որ հեղինակը դիմելով ընթերցողին գրում է. «Սիրելի՛ ընթերցող, չգիտեմ, թե ինչպես կընդունես իմ այս պատումը: Միայն կասեմ` ինչ-որ գրել եմ, պատշաճ շնորհով, թե թերի, գրել եմ անկեղծորեն, ի սրտե»։

 

Կ. Տիտանյան

 


Առնչվող նյութեր
1. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
2. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
4. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
5. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
6. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
7. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
8. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
9. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
10. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: