ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՎՐՈՑԼԱՎ. Կենտրոնական Եվրոպայի Անգելուս 2016 գրական մրցանակը՝ Վարուժան Ոսկանյանին

16 հոկտեմբերի, 2016 | 17:28

angelus-2016-016-300x200ՎՐՈՑԼԱՎ.-ՕՐԵՐ– Հոկտեմբերի 15-ի երեկոյան լեհական Վրոցլավի  Կապիտոլ երաժշտական թատրոնի բեմում Կենտրոնական Եվրոպայի Անգելուս 2016 գրական մրցանակը շնորհվեց ռումինահայ գրող եւ քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանին՝ ՙՙՇշուկների մատյանը՚՚ գրքի լեհերեն հրատարակության համար։ Եվրոպական 21 երկրների գրողներին տրվող այս մրցանակը, այս տարի տրվում էր 11-րդ անգամ։Գիրքը լույս է տեսել լեհական Książkowe Klimaty հրատարակչությունում։ 

Վարուժան Ոսկանյաին հանձնվել է Անգելուսի արձանիկը, որի հեղինակն է Եվա Ռոսանոն։ Վարժուան Ոսկանյանն արժանացել է նաեւ այս մրցույթի ժյուրիի առաջին նախագահ Նատալյա Գորբանեւսկայայի անվան ընթերցողների մրցանակին, ինչպես  նաեւ լավագույն թարգմանության  մրցանակին։ Հեղինակին տրվել է 150 հազար զլոտի պարգեւավճար, իսկ  գրքի լեհերեն թարգմանչուհին՝ Joanna Kornaś-Warwas-ը, ստացել է  20 հազար զլոտի պարգեւավճար։

Այս տարի մրցանակի ընտրության վերջին փուլ են անցել եվրոպական տարբեր երկրների 7 գրողներ, որոնց գործերից ընտրվել է Վարուժան Ոսկանյանի ,,Շշուկների մատյանը”։ Լեհական մամուլը գրում է, որ գիրքը նվիրված է 1915-1916 թթ. Հայոց ցեղասպանությանը, Ռումինիա գաղթած հայերին՝ պատերազմից առաջ եւ հետո։

,,Մարդկությանը կարելի է բուժել ոչ թե քաղաքականությամբ, այլ մշակույթով։ Մշակույթը մարդկությանը տրված հարգանքի արտահայտություն է։ Մշակույթը միակ  գործիքն է, որի հաղթանակի  դեպքում պարտվող չի լինում-, ասել է  ռումինահայ մրցանակակիրը։

Շնորհավորում ենք պարոն Ոսկանյանին մրցանակի կապակցությամբ եւ մաղթում բեղուն գրական-ստեղծագործական կյանք։

ՕՐԵՐ

Orer.eu

Լուսանկարները՝  Polska Agencja Prasowa / Wojtek Kamiski,  Tomasz Walków

angelus-2016-002 angelus-2016-009

varuzan-vosganjan-poland

 


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
5. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
6. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
7. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
8. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
9. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
10. Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: