ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վրացի հայտնի դաշնակահար Լուկա Օկրոսը հանդես կգա Պրահայում

10 փետրվարի, 2018 | 16:14

Վրացի հանրահայտ  դաշնակահար Լուկա Օկրոսը փետրվարի 17-ին առաջին անգամ դեբյուտով հանդես կգա Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահի Սուկի անվան դահլիճում։ Միջազգային մի շարք մրցույթների հաղթող ու դափնեկիր  Օկրոսը կկատարի  Շուբերտի, Շոպենի, Ռախմանինովի եւ Լիստի ստեղծագործությունները:

Լուկա Օկրոսցվարիձեն (բեմական անունըˋ Լուկա Օկրոս) ծնվել է 1991 թ. (Թբիլիսի, Վրաստան), դաշնամուր սկսել է նվագել 4 տարեկանից: 5 տարեկան հասակում Լուկան իր առաջին հրապարակային ելույթն է ունեցել, իսկ վեց տարեկանում դեբյուտով հանդես է եկել  Թբիլիսիի պետական ​​նվագախմբի եւ Ռեւազ Թաքիձեի հետ:

Ութ տարեկանումˋ  1999 թ.-ին նրան լսել է առաջատար ռուս դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովն, ով անմիջապես առաջարկել է նրան կրթաթոշակ եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել 2004 թվականին Ռուսաստան տեղափոխվելու եւ ուսանելու համար: 2013 թվականին Լուկան ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի բակալավրիատըˋ Պրոֆեսոր Սերգեյ Դորենսկիի դասարանը (օգնականներ` Լուգանսկի, Ներսեսյան, Պիսարեւ): Նույն թվականին նա արժանացել է Լոնդոնի թագավորական երաժշտական ​​քոլեջում մագիստրոսական կրթություն ստանալու  կրթաթոշակին, որը 2016 թվականին  ավարտել է գերազանցությամբ։

Միջազգային մրցույթներում նա արժանացել է Հաննովերի Շոպենի միջազգային դաշնամուրի մրցույթի առաջին մրցանակին (2017), Հոնկոնգի միջազգային դաշնամուրային մրցույթում (2016) առաջին մրցանակին, Մարոկկոյի ֆիլհարմոնիկ միջազգային դաշնամուրային մրցույթում (2016) առաջին մրցանակին, «Cergy Pontoise» դաշնամուրային մրցույթի առաջին մրցանակին (2015) եւ «Վալենսիա» միջազգային դաշնամուրային մրցույթի (2015) առաջին «Iturbi» մրցանակին:

Նա նաեւ արժանացել է Hattori հիմնադրամի, Tillett Trust-ի, The Talent Unlimited-ի եւ Շվեյցարիայի Թաբոր հիմնադրամի Verbier փառատոնի դաշնամուրի հեղինակավոր մրցանակներին:

18 տարեկան հասակում Լուկա Օկրոսը ԱՄՆ-ում իր առաջին  դեբյուտն է ունեցել  Carnegie Hall- ում: Նա համերգներ է տվել աշխարհի ամենահայտնի սրահներում, այդ թվում ` Wigmore Hall-ում, Cadogan Hall- ում եւ Լոնդոնի Royal Albert Hall-ի Էլգար սրահում:

Նա նաեւ հանդես է եկել Ավստրիայում, Բարբադոսում, Չինաստանում, Վրաստանում, Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, Ճապոնիայում, Ղազախստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Հարավային Աֆրիկայում, Շվեյցարիայում, Թուրքիայում եւ Ուկրաինայում:

Լուկա Օկրոսը բազմիցս ձայնագրվել եւ բազմիցս հեռարձակվել է BBC Radio 3, France Musique, Hong Kong Radio 4 եւ վրացական ռադիոկայաններով: Որպես Jaques Samuel Intercollegiate դաշնամուրի մրցույթի հաղթող, Լուկան հարցազրույց է տվել «Sean Rafferty»-ի «In tunune» ծրագրում, որ եթեր է գնացել  «BBC Radio 3»-ով, որի ընթացքում նա կատարել է Լիստի եւ Ռախմանինովի ստեղծագործությունները: Լուկա Օկրոսի դեբյուտը Թոմաս Սոնդերգարդի կողմից ղեկավարվող Royal Scottish National Orchestra- ի հետ միասին հեռարձակվել է ClassicFM- ում:

2016 թ. աշնանը թողարկել է Շումաննի ստեղծագործությունների ձայնասկավառակը, որը ներկայացվել է Փարիզի Salle Cortot-ում: Այս ձայնասկավառակը բարձր գնահատվեց շատ  պրոֆեսիոնալ երաժիշտների, այդ թվում ֆրանսիական «Classica» ամսագրի կողմից։

2018 թվականի առաջին կեսին Լուկան համերգներով հանդես կգա Լոնդոնում (Պուշկինի տուն), Բուդապեշտում (Լիստի ակադեմիա), Պրահայում (Ռուդոլֆինում), Փարիզում (Սալլա Կորտոտ), Թբիլիսիում (Կոնսերվատորիա), Վալենսիայում (Երաժշտության պալատ), Ամստերդամում (Het Concertgebouw), Վարշավայում (Շոպենի թանգարան):

Նա հայտնի է նաեւ սոցիալական ցանցերումˋ www.instagram.com/lukaocros, ունի ինստագրամի ավելի քան 46 հազար հետեւորդներ։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք դաշնակահարի կայքը `www.lukaokros.com

Տոմսերի եւ Պրահայի համերգների մասին լրացուցիչ տեղեկություններ հասանելի են –

http://www.ceskafilharmonie.cz/en/concert-detail/2358-luka-okros-recital

 

Ինֆորմացիոն գործընկեր՝ ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

orer.eu


Առնչվող նյութեր
1. Դաշնակահար Վարդան Մամիկոնյանի համերգը Պրահայում
2. Տաղանդավոր դաշնակահար Դմիտրի Իշխանովը դարձավ 13 տարեկան
3. Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա հուլիսի 1-ին Երեւանում
4. Դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանի փայլուն հաղթանակը Ֆրանսիայում
5. Սքանչելի ու բանաստեղծային համերգ՝ գործակցութեամբ Ամերիկահայ դաշնակահար Արամ Առաքելեանի եւ Չինացի երգիչ Հուի Ճինի
6. Դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը հանդես կգա Հայաստանում
7. Լեհ ջազ դաշնակահար և երգահան Լեշեկ Մոժջերը Երեւանում
8. Շնորհալի դաշնակահարուհի Լիլյա Առաքելյանն արժանացել է առաջին մրցանակի
9. Տաղանդավոր դաշնակահար Նարե Արղամանյանը` 25 տարեկան
10. «Վերադարձի» փառատոն. Ամփոփիչ համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Վահագն Պապյանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: