ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վրացահայությունը՝ սիրիահայերին

11 փետրվարի, 2013 | 10:33

ԹԲԻԼԻՍԻ-Փետրվարի 9-ին, Թբիլիսիի «Art Hall” համերգային դահլիճում, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և Թբիլիսիում գործող հայկական կազմակերպությունների աջակցությամբ կայացավ համերգ` նվիրված Սուրբ Վարդանանց տոնին: Շարունակելով սիրիահայերի օգնության միջոցառումների շարքը, բարեգործական համերգի ընթացքում կազմակերպվեցին Վրաստանի հայ նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք, Դավթյան ընտանիքի տիկնիկների և «Ջազվե» սրճի ակցիաներ: Բարեգործության ողջ հասույթը պատերազմից տուժած սիրիահայերի օգնության նպատակով փոխանցվելու է բանկային հաշվեհամարի վրա:

Վիրահայոց Թեմի մամլո դիվանից հաղորդում են, որ համերգին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հոգևոր դասի հետ, Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, հայ համայնքային կազմակերպությունների, մտավորականության, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչները: Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Տիգրան Թումանյանն ընթերցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովաննես Մանուկյանի միջոցառմանն ուղղված ուղերձը:

Բարեգործական համերգին պատվավոր հյուրի կարգավիճակով ելույթ ունեցավ հատուկ Երևանից ժամանած հանրահայտ ջազմեն Արտո Թունչբոյաջյանն՝ իր հիասքանչ կատարումներով և հայաշունչ խոսքով:

Իրար հաջորդեցին ճանաչված մենակատարներ և տարբեր մրցույթների մասնակիցներ ու դափնեկիրներ Աննա Խանչալյանի, Աննա Պողոսովայի, Նադի Զախարյան-Լուցենկոյի, Ռուբեն Ոսկանյանի, Հովհաննես Շահնազարյանի, Նինա Կարապետյանի, Էմմա Պողոսովայի ելույթները:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» և նորաստեղծ «Մուշ» (պարուսույց Սվետլանա Երիցյան), «Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) և «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե) պարային համույթների հայրենասիրական ոգով և ազգային շնչով տոգորված պարերը, Ներսես Շնորհալիի անվան երգի պատանեկան և ավագ երգչախմբի ելույթները (խմբավարներ՝ Մարա Աբուլյան և Հովհաննես Համբարձումյան) դարձան վիրահայոց թեմում հայ արվեստի պահպանման և զարգացման վառ դրևորում:

Միջոցառման վերջում օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կարևորելով Վարդանանց տոնի խորհուրդը, քրիստոնյա հավատքն անվանեց այն զորեղ ուժը, որին ապավինելով հայ ժողովուրդը նվիրվել է իր հայրենիքի և հավատքի պահպանությանը:

Համերգը վարող՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը բոլոր մասնակիցներին բաժանելով շնորհակալագրեր, հայտարարեց, որ սիրիահայերի օգնության բարեգործական գործողությունը վիրահայոց համայնքում շարունակվում է:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև https://www.facebook.com/media/set/?set=a.331155293667956.77214.113192792130875 հասցեով:

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հալեպն ամբողջությամբ ազատագրված է
2. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆՈՒՄ Է $250.000 ԵՎ ՍԿՍՈՒՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ
3. ՍԱՐՖԸ շարունակում է սուրիահայութեան օժանդակութիւնը. 1.4 միլիոն է փոխանցվել Սուրիոյ շտապին
4. Լոնտոնի Մէջ ՀԲԸՄի Նուիրատուներու Հաւաքը 325,000 Տոլար Գոյացուց Սուրիահայութեան Համար
5. «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքը կշարունակի աջակցել սիրիահայերին
6. Կայացավ «Տեղահանություն, կրթություն, հանձնառություն» խորագրով՝ Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների համագումարը
7. France24 հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել Հայաստանում հաստատված սիրիահայերի մասին
8. Հ.Բ.Ը. Միութիւնը կը դատապարտէ Հալէպի Նոր Գիւղի եւ այլ հայաշատ շրջաններու հրթիռակոծումները
9. Հարություն Սելիմյան. Պետք է երկխոսության միջոցով նպաստել խաղաղության հաստատմանը և նորից վերակառուցել Քեսաբը
10. «Համաձուլման ճամփեքով» խորագիրը կրող համագումար` նվիրված սիրիահայերի ինտեգրման գործընթացին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: