ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի

29 մարտի, 2016 | 11:24

surb gevorg vrastani varchapet2016 թվականի մարտի 27-ին, Սուրբ Հարության տոնին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի այցելեց և Սուրբ Պատարագին ներկա գտնվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Երկրի վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում էին Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Բռնագրավված և բռնի վերաբնակեցվածների ու փախստականների նախարար Սոզար Սուբարը, Թբիլիսիի Ժողովրդական ժողովի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին և այլ պաշտոնյաներ:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին վրացահայությանը, ինչպես նաև այդ օրը Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշող բոլոր հավատացյալներին, շնորհավորեց Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ և նշեց, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է: Վարչապետ Կվիրիկաշվիլին կարևորեց հայերի և վրացիների դարավոր բարեկամությունը, որին պետք է զգույշ վերաբերվել և ընդգծեց, որ Վրաստանը հպարտ է իր երկրի հայազգի զավակներով, որոնք վրացիների հետ միասին կառուցում են մի երկիր, որը բազմազգ մշակույթի, տարբեր ժողովուրդների համագոյակցության օրինակ է ամբողջ աշխարհում:

surb gevorg tbilisiԱյդ օրը Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Զատկական Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բաթումիի հայության Սուրբ Զատիկը շնորհավորեցին և Սուրբ Պատարագին մասնակցեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեն, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլին, Բաթումիում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսը, Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում:

Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրություն


Առնչվող նյութեր
1. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սուրբ Հարության տոնը
2. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Հարության տոնը
4. Սուրբ Զատիկը նշվեց Պրահայում. լուսանկարներ
5. Սուրբ Զատիկի պատարագը ապրիլի 16-ին ժամը 13-ին
6. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
7. Ղափամայի տոն Թբիլիսիում
8. Պիտեշտ. Ռումինիայում Սուրբ Հարության տոնը նշվեց հին տոմարով
9. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
10. Սուրբ Հարության տոնը Չեխիայում-(Լուսանկարներ)

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: