ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վրաստանի նախագահը ՄԱԿ-ում բացահայտել է Հայաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի վրա Ռուսաստանի կողմից տարվող ճնշումները

26 սեպտեմբերի, 2013 | 08:57

Sahakashvili new york 2013ՆՅՈՒ ՅՈՐՔ-ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ-ՄԵԴԻԱՄԱՔՍ – Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «Հայաստանին անելանելի վիճակի մեջ են դրել եւ պարտադրել անդամակցել Մաքսային միությանը»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Միխայիլ Սահակաշվիլին ասել է, որ Հայաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, որոնք ցանկանում էին միանալ եվրոպական ընտանիքին, ենթարկվում են շարունակական ճնշումների եւ սպառնալիքների Ռուսաստանի կողմից:

«Հայաստանին պարտադրել են անդամակցել Մաքսային միությանը, ինչը, սակայն, դեմ է այդ երկրի եւ տարածաշրջանի շահերին»,- նկատել է նա:

Վրաստանի նախագահի խոսքերով, Ռուսաստանին ձեռնտու չէ նախկին խորհրդային երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի հզորացումը: Նա նշել է‚ որ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը բողոքել է իրեն‚ թե ինչպիսի ճնշումների է ենթարկվում Ռուսաստանի կողմից։

«Մեր հարեւան երկրները գտնվում են մշտական խժդժությունների մեջ: Եվ սա այն է, ինչին փորձում է հասնել Կրեմլը: Այն հերքում է այս երկրների ուժեղ պետականության գաղափարը: Դուք կարծո՞ւմ եք, թե Պուտինը ցանկանում է, որպեսզի Հայաստանը հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ: Ո՛չ: Դա Հայաստանը շատ ուժեղ եւ հետեւաբար շատ անկախ կդարձներ: Թե՞ կարծում եք, որ Մոսկվան ցանկանում է, որ հակառակը՝ Բաքուն հաղթի Երեւանին: Ոչ, ՌԴ-ն չի ցանկանում, որպեսզի որեւէ մեկն ընդհանրապես հաղթի այս հակամարտությունում: Հենց հակամարտությունն է Մոսկվայի նպատակը, քանի որ այն խանգարում է ազգերին դառնալ անկախ եւ արգելափակում է այդ երկրների ինտեգրումը Եվրոպական Միությանը»,- ասել է Միխայիլ Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը հորդորել է Ռուսաստանի ճնշման տակ գտնվող հետխորհրդային երկրներին միավորվել, այլ ոչ թե կենտրոնանալ սեփական թուլության վրա:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի ձայնը‚ Վրաստանի նախագահն իր ելույթի ծանրակշիռ մասը նվիրել է Ռուսաստանի դերին տարածաշրջանում եւ վրացական հողերը մինչ օրս անեքսիայի ենթարկելու խնդրին։ Ռուսաստանի պատվիրակությունը Սահակաշվիլու ելույթի կեսից լքել է դահլիճը։

Նախագահ Սահակաշվիլին նաեւ կանխագուշակել է‚ որ ‚‚ շուտով Կրեմլից կհեռանա ԿԳԲ-ի նախկին գործակալ Պուտինը‚‚ եւ դրանով կտապալվի Եվրասիական միություն նախագիծը։ Այդ նախագիծը Պուտինը հորինել էր ի հակակշիռ Եվրոպական միության‚- ասել է նա։ Նա նաեւ նշել է‚ որ ռուսաստանցիները Պուտինին կհիշեն իբրեւ հին ժամանակների ուրվական։

Դիտորդների կարծիքով‚ սա Սահակաշվիլու վերջին ելույթն էր իբրեւ Վրաստանի նախագահ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում‚ քանի որ նրա նախագահության երկրորդ եւ ըստ էության վերջին ժամկետը սպառվում է։

Վրաստանի նախագահի ելույթից անմիջապես հետո‚ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը հանդես է եկել հայտարարությամբ` վերջինիս ելույթը համարելով հակառուսական եւ զառանցանքներով լի‚ խորհուրդ տալով ստուգել նրա հոգեկան վիճակը։

PHOTO: AP

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: