ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Վիքիմեդիա Հայաստան». Ուիքիփետիա դասընթացք-հաւաք՝ սփիւռքի կրթական հաստատութիւններու, մամուլի աշխատակիցներու եւ հետաքրքրուած անհատներու համար

08 մայիսի, 2017 | 10:19
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպութիւնը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան աջակցութեամբ կը կազմակերպէ «Ուիքի դասընթացք-հաւաք՝ սփիւռքի կրթական հաստատութիւններու, մամուլի աշխատակիցներու եւ հետաքրքրուած անհատներու համար», ուր իրենց մասնակցութիւնը պիտի բերեն տարբեր երկիրներէն արեւմտահայերէնի տիրապետող եւ համակարգիչի օգտագործման ծանօթ ուսուցիչ-ուսուցչուհիներ, լրագրողներ եւ հետաքրքրուող անհատներ:

Դասընթացքը նպատակ ունի «Ուիքիփետիա»-ի համակարգողներ պատրաստել սփիւռքի տարածքին՝ զարգացնելու «Արեւմտահայերէն Ուիքիփետիա»-ն եւ տարածելու «Ուիքիփետիա»-ի մասնակցութեան գաղափարները եւ գործիքներու տիրապետումը։ Մէկ շաբթուան տեւողութեան մասնակիցները պիտի ծանօթանան «Ուիքիփետիա»-ի գաղափարախօսութեան եւ խմբագրութեան գործիքներուն ու եղանակներուն։

Դասընթացքը տեղի պիտի ունենայ Աղուերանի մէջ (Հայաստան)։ Ժամանակամիջոց՝ 10 – 17 Յուլիս, 2017։

Արձանագրութեան հարցաթերթիկ կրնաք ստանալ հետեւեալ կապէն Ուիքի դասընթացքի արձանագրութեան հարցաթերթիկ:

Իսկ դիմելու ժամկէտը կը լրանայ 15 Մայիսին:

kantsasar.com


Առնչվող նյութեր
1. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
2. Արեւմտահայերէնը արդէն առանձին լեզուական կարգանիշ ունի
3. Իզապէլ Մոթա. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան նոր նախագահը կը ստանձնէ իր պաշտօնը
4. Հայերէնը թուային դարաշրջանին. աջակցութեան արժանացած ծրագիրները
5. «Բարեգործությունը լուռ պետք է ըլլա, երբ գործ մը ընեք, լավ ըրեք այդ գործը, իմացեք՝ ուր պետք է հասնինք», – սովորեցնում էր մեծ հայը` Գալուստ Գյուլբենկյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: