ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիրահայոց թեմում մեկնարկեց Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը

13 ապրիլի, 2014 | 13:01

vrastan tsutsahandesԹԲԻԼԻՍԻ. – Ապրիլի 12-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Հայոց մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված «Հուշարձան եղեռնի նահատակներին» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել էր Վրաստանի Հայ նկարիչների միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Թբիլիսիի, Սամցխե-Ջավախքի նկարիչները: Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Նա կարևորեց այն,որ արդեն 2-րդ տարին Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը Վիրահայոց թեմում մեկնարկում է Եղեռնի թեմայով ցուցահանդեսով: Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը արժևորեց վրացի նկարիչների մասնակցությունը ցուցահանդեսին և օժանդակությունը ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին: Նա իր խոսքում տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցած 25 նկարիչներ ավելի քան 60 կտավների միջոցով իրենց ցասումն են արտահայտել աշխարհի անտարբերության դեմ, պահանջելով արդարություն և հատուցում՝ անմեղ նախնիների տառապանքների և դաժան նահատակության համար:

Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը ներկաներին հիշեցրեց մի քանի օր առաջ Քեսաբի հայությանը աջակցության համար ՄԱԿ- ի ներկայացուցչության և Թուրքիայի դեսպանության առջև թբիլիսահայության անցկացրած բողոքի գործողությունները: Բանախոսը ներկաներին մանրամասնորեն ծանոթացրեց Քեսաբի տեղադրության վայրին, ներկայացրես պատմական այն ուղին, որի ընթացքում հայաբնակ Քեսաբը և հարակից շրջանները արդեն 3-րդ անգամ ենթարկվում են ցեղասպանության և տեղահանության:

Վերջում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխեց բոլոր մասնակիցներին, բարձր գնահատեց այս միջոցառումը և վրացի նկարիղների մասնակցությունը: Սրբազան Հայրը նմանատիպ միջոցառումները համարեց հուշակոթող հայ նահատակներին: Վիրահայոց Առաջնորդը ոգեկոչեց ներկաներին նվիրվել Հայաստանի և հայության գեղեցիկ ապագայի շինարարությանը, որպեսզի այլևս ոչ մի ոսոխ չսպառնա ստեղծարար հային իր դրած տուն ու տեղից տեղահան անել:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:


Առնչվող նյութեր
1. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
2. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
3. Ղափամայի տոն Թբիլիսիում
4. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
5. Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի
6. Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին-
7. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
8. Հայ երիտասարդները ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները
9. Թբիլիսիի ,,Հայկական անկյունը,, գրավեց մշակույթի նախարարի և պետնախարարի ուշադրությունը
10. Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: