ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում խաղարկվեց շախմատի գծով՝ Տիգրան Պետրոսյանի անվան «Հայարտան» գավաթը

22 մայիսի, 2014 | 14:09

hayartun saxmatԱշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունն էր կրում Վիրահայոց թեմի երիտասարդության և սպորտի հարցերի բաժնի նախաձեռնությամբ , «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի շախմատի դաշնության գործընկերությամբ կազմակերպված շախմատի գծով գավաթի մրցաշարը: Երիտասարդական բաժնի ղեկավար Վալերի Բադալյանի, կենտրոնի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի խմբակի ուսուցիչ Գիորգի Բաղաթուրովի և բաժնի մյուս աշխատակիցների նախապատրաստական հստակ աշխատանքից հետո, մայիսի 20-21-ին Գալուստ Գյուլբենկյան դահլիճում մեկնարկեց մրցաշարը, որին մասնակցում էին քաղաքի տարբեր դպրոցների, Թբիլիսիի սովորող երիտասարդության պալատի, Վանո Ջավախիշվիլու անվան պետհամալսրանի և «Հայարտուն» կենտրոնի տարբեր հասակի շախմատասեր երիտասարդներ: Հայտ էր ներկայացրել 18 մասնակից:

 

Ողջունելով մասնակիցներին, Վրաստանի շախմատի դաշնության փոխնախագահ Զուրաբ Միքաձեն իր խոնարհումը բերեց թբիլիսեցի, աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին, նշեց որ Վրաստանում նրա հիշատակին մրցույթ անց է կացվել, բայց գավաթի խաղարկություն տեղի չի ունեցել: Փոխնախագահը բարձր գնահատեց «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությունը՝ Տիգրան Պետրոսյանի անվան գավաթի մրցաշար անցկացնել մասին:


Առնչվող նյութեր
1. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին ընդունել է Հայաստանի նախագահը
2. Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը
3. Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն
4. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
5. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
6. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
7. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
8. Սոնա Ասատրյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն
9. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
10. Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: