ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիրահայոց Թեմը կոչ է անում նախագահ Սաակաշվիլուն և ՄԱՇ մյուս լիդերներին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից

26 հունվարի, 2013 | 18:58

ԹԲԻԼԻՍԻ- Քաղբանտարկյալների և մյուս համաներված անձանց, այդ թվում Վահագն Չախալյանի, ազատումը կալանավայրից առաջացրեց բացասական արձագանք ընդդիմությունում գտնվող Միասնական Ազգային շարժման կողմից, որի ներկայացուցիչները վերջին օրերի և շաբաթվա ընթացքում, մասնավորապես, երեկ ամբողջ օրվա ընթացքում անում էին ոչվայելուչ հայտարարություններ, փորձելով նպաստել հակահայկական տրամադրությունների տարածմանը Վրաստանի բազմազգ հասարակության շրջանում: Այս մասին ասվում է Վիրահայոց Թեմի մամլո դիվանի ՕՐԵՐ-ին ուղարկած հաղորդագրության մեջ։  

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Մաշ քաղաքական կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հայտարարեցին, որ քաղաքական բանտարկյալ դարձած Վահագն Չախալյանը, իբր անջատողական է, արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալ և վրացական պետության թշնամի: Նման կարգի բաց հայտարարություններով Նախագահը և ներքին գործերի նախկին նախարարը խոստովանեցին, որ Միասնական ազգային շարժման իշխանությունում գտնվելու ժամանակ, արդարադատությունը փաստորեն բացակայում էր: Եթե Չախալյանն, իրավամբ անջատողական էր և գործակալ, այդ դեպքում ինչու նա դատված չէր Քրեական Օրենսդրության համապատասխան հոդվածներով: Այդ առեղծվածի բացատրությունը մեկն է. նախկին իշխանությունը առանձնահատուկ կերպով օգտագործում էր արդարադատության համակարգը իր քաղաքական ընդդիմադիրների դեմ:

Նախագահ Սաակաշվիլին իրեն թույլ տվեց նաև հիշատակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, հայտարարելով, որ ազատումը տեղի է ունեցել Նորին Սրբության խնդրանքով: Ուզում ենք հայտարարել, որ նախ՝ դիմումը բխում էր մարդասիրական գաղափարներից և Չախալյանի ծնողների խնդրանքով էր, ինչին չէր կարող չարձագանքել Համայն հայության Հոգևոր հովիվը: Երկրորդ՝ Չախալյանն այսպես թե այնպես ընկնում էր համաներման տակ, քանզի նա դատապարտված էր այն հոդվածներով, որոնք համապատասխանում են Վրաստանի 2013 թվականի հունվարի 12-ի «Համաներման մասին» օրենքին:

Վերջին օրերի ընթացքում Նախագահ Սաակաշվիլու կողմից բազմիցս հիշատակվել է նաև քաղաքական այլ բանտարկյալ՝ Արմեն Գևորգյանի անունը, ում Նախագահը նույնպես մեղադրել է լրտեսության մեջ: Մի՞թե 200 քաղաքական բանտարկյալների ցուցակից Սաակաշվիլին կարողացավ մտապահել բացառապես այս ազգանունները և օգտագործել դրանք որոշակի նպատակների համար: Հարկ է նշել, որ ելնելով մարդասիրական գաղափարներից, Արմեն Գևորգյանի ազատման համար, մեր տվյալներով, իր ժամանակին Նախագահին միջնորդել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը դատապարտում է վերը նշված գործողությունները և հայտարարում ու կոչ է անում առանձին քաղաքական գործիչներին՝ կարճատև քաղաքական նպատակների համար չօգտագործել այնպիսի հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերում են ինչպես մեր բազմազգ հայրենիքի խաղաղությանը և անդորրին, այնպես էլ երկու եղբայրական ժողովուրդների՝ հայերի և վրացիների միջև հարաբերություններին:

Համոզված ենք, որ անկախ որևէ քաղաքական կամ այլ տեղաշարժերից, մեր ժողովուրդները ապագայում ևս կամրապնդեն և կխորացնեն բարիդրացիական և եղբայրական հարաբերությունները, իսկ Վրաստանի քաղաքացի հայերը եղել են և կմնան Վրաստանին նվիրված զավակներ:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
2. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
3. Ղափամայի տոն Թբիլիսիում
4. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
5. Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի
6. Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին-
7. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
8. Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը հանդիպում ունեցավ Վիրահայոց Թեմի առաջնորդի հետ
9. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
10. Տոլմայի ախորժալի բուրմունքը տարածվել էր Հավլաբար թաղամասում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: