ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիրահայերը օգնում են սիրիահայերին

30 հունվարի, 2013 | 22:14

ԹԲԻԼԻՍԻ- Վրաստանի մայրաքաղաքում շարունակվում են հայ համայնքային կառույցների նախաձեռնությամբ «Օգնենք Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի բնակիչներին» շարքից կազմակերպվող բարեգործական միջոցառումները: Հունվարի 29-ին Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի Փոքր դահլիճում կայացավ դասական երաժշտության համերգ, որին սիրով իրենց մասնակցությունն էին բերել տարբեր ազգության պատկանող երգ-երաժշտության վարպետ կատարողներ: Համերգը սկսվեց մարտական գործողությունների հետևանքով ռմբակոծությունների ենթարկված Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասի ներկա իրավիճակն արտացոլող կադրերի ցուցադրմամբ, որն ուղեկցվում էր կիթառի մելամաղձոտ նվագով:

Հանդիսատեսի բուռն ծափահարություններին արժանացան միջազգային մրցույթների հաղթող և «Գրան պրի » մրցանակի դափնեկիրներ Նաթիա Մդինարաձեի, Ռեգինա և Քրիստինե Մեհրաբովաների, Լիզի Ռամիշվիլիի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Եսայի Աբովյանի , Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի դերասանուհի Իրինա Թաբորիձեի,Վրաստանի ֆիլհարմոնիայի մեներգչուհի Սվետլանա Տատոևայի, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Ինալ Ջիոևի, Անրի Մեհրաբովի և այլոց վարպետ կատարումները:

Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, համայնքային կառույցների պաշտոնեության և հասարակայնության ներկայացուցիչներ:

Բարեգործական համերգին մասնակցության համար միջոցառումների կազմկոմիտեն շնորհակալագրեր հանձնեց համերգի բոլոր մասնակիցներին: Տոմսերի վաճառքից մուտք գործած գումարը կփոխանցվի «Սիրիահայերի օգնության հիմնադրամ»: Վիրահայոց համայնքում շարունակվում է բարեգործական միջոցառումների շարքը:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ախալցխայում տեղի է ունեցել խուլիգանություն՝ ազգային խտրականության հենքի վրա  
2. Վիրահայոց Թեմը կոչ է անում նախագահ Սաակաշվիլուն և ՄԱՇ մյուս լիդերներին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: