ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիշեհրադյան քառյակի առաջնորդները որոշել են պահպանել Շենգենյան սահմանները

05 սեպտեմբերի, 2015 | 09:09

visehrad prime min.Պրահայում կայացած Վիշեհրադյան երկրների վարչապետերի հանդիպմանը որոշվել է պահպանել Շենգենյան գոտու սահմանները։ Միաժամանակ Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ Լեհաստանի կառավարարությունների ղեկավարները հրաժարվում են ընդունել Եվրամիության սահմանած փախստականների նոր  թվաքանակը։ Նախօրեին Եվրահանձնակատար Յունցկերը ասել էր, որ  160 հազար փախստականներից Չեխիան պետք է ընդունի 4800-ին։ Նախկինում այդ թիվը 1800 էր։ Ըստ նրա, այն երկրները, որոնք հրաժարվեն ընդունել փախստականների, պետք է վճարեն։

Վիշեհրադյան քառյակը հրաժարվեց քվոտաներից եւ նոր 120 հազար փախստակններին ընդունելուց։

Ղեկավարաները նաեւ որոշել են միասնական դիրքորոշում որդեգրել այս հարցում եւ միասնական ուժերով պահպանել Շենգենի արտաքին սահմանները, միեւնույն ժամանակ ուժեղացնելով պայքարը մաքսանենգության դեմ։

Չեխիան եւ Սլովակիան պատրաստակամություն են հայտնել երկաթուղային միջանցք տրամադրել փախստականներին։

,,Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, քաոս է, որը խախտում է  Եվրոպական միության նկատմամբ քաղաքացիների վստահությունը”, – ասել է Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան մամուլի ասուլիսի ընթացքում։  Ըստ նրա, Եվրոպան կարիք ունի արագ ու ընդհանուր պատասխանի։ Նա ասել է նաեւ , որ ամենակարեւորը Սիրիայի եւ Լիբիայի իրավիճակի կայունացումն է,խնդրի լուծումը,  որպեսզի դադարի փախստականների հոսքը։ Այս հարցում նա կարեւորել է ՄԱԿ-ում հարցի քննարկումը։

«Ամենակարեւոր հարցն այն է, թե արդյոք մենք կարող ենք վերահսկել գործընթացները, եւ  մենք կարող ենք կիրառել եվրոպական ստանդարտները եւ երաշխավորել անվտանգությունը:  Այո, մենք տիրաեպտում ենք իրավիճակին», – ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի երկիրը վերջին շաբաթների ընթացքում ընդունել է Սիրիայից փախստականների ամենաուժեղ ներհոսքը:

Բանակացությունները շարունակվելու են նաեւ եվրոպական այլ երկրների հետ։


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
5. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
7. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
8. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
9. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
10. Պուշկինի անվան մեդալ սլովակահայ հայտնի բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: