ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիկտոր Կոնոպլյովի «Հայաստանը սիրո աղբյուր» ժողովածուն՝ հայերեն եւ ռուսերեն

04 մայիսի, 2013 | 08:49

ԵՐԵՎԱՆ- «Ֆիլին» Երևանյան հրատարակչությունում լույս է տեսել Վիկտոր Կոնոպլյովի «Հայաստանը սիրո աղբյուր» բանաստեղծությունների ժողովածուն: Մայիսի 7-ին ժամը 18.00-ից «Дом русской книгы» (Ռուսական գրքի տուն) խանութ-սրահում, հասցեն՝ Երեվան, Մաշտոցի պողոտա 37/22, տեղի կունենա հանդիպում «Հայաստանը սիրո աղբյուր» գրքի հեղինակի հետ:

Գիրքը հրատարակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, «Նիժեգորոդսկի հայկական համայնք» հասարակական կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության աջակցությամբ:

Ձեռնարկում ներառված են բանաստեղծություններ Արցախի, Հայաստանի և հայերի մասին, որոնք բանաստեղծը գրել է 2006-2012թթ. ընկած ժամանակաշրջանում, ինչպես նաև դրանց թարգմանությունները, որոնք կատարվել են բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Արցախի Պետական Համալսարանի պրոֆեսոր Սոկրատ Խանյանի կողմից:

Ձեռնարկի նախաբանը գրել է հանրահայտ բանաստեղծ, հրապարակախոս, ճանապարհորդ, հասարակական գործիչ Զորի Բալայանը:

Շապիկի ձևավորումը կատարել է դիզայներ և «Ժամ» ամսագրի հրատարակիչ

Արմեն Հովհաննիսյանը: Գրքում տեղադրված բոլոր նկարների հեղինակն է երիտասարդ նկարիչ Մհեր Մնացականյանը:

Գրքին կցված է ձայնասկավառակ բանաստեղծությունների հեղինակային կատարմամբ: Մտահղացման հեղինակն է Արթուր Գալստյանը: Ձայնագրությունն ու երաժշտական ձևավորումը կատարվել է վերջինիս ստուդիայում, որը գտնվում է Երևանում:

Գրքի վաճառքից հավաքված ողջ հասույթը կտրամադրվի Արցախյան Գոյամարտի մասնակից Նորայր Զաքարյանի վիրահատմանն ու բուժմանը:

Վիկտոր Կոնոպլյովը ծնվել է 1969 թ. մարտի 22-ին Բրեստի շրջանում ք. Մալորիտայում : Ներկայումս ապրում է Նիժնի Նովգորոդ քաղաքում:Ամուսնացած է, ունի 2 երեխա: 1994 թ. Գերազանց ավարտել է Վոլգո-Վյատսկի կադրային կենտրոնը «Պետական և քաղաքային կառավարում» մասնագիտությամբ: Անցել է հետևյալ կուրսերը և ունի համապատասխան սերտիֆիկատներ.Կառավարման գործի հոգեբանություն, Ինտեգրացված կառավարման համակարգի ձևավորման հիմքերը, Հայաստանի պատմություն, Հայկական երաժշտության պատմություն:

Ստացել է նաև Արդարադատության 3-րդ կարգի խորհրդականի կոչում :

Ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ ուղղված միջհայկական և ռուս-հայկական կապերի հաստատմանը և ամրապնդմանը, Եղեռնի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցերի առաջխաղացմանը: Կոնոպլյովը հայկական թեմատիկայով մի շարք ինտերնետային նախագծերի հեղինակ է: 2010թ. Իր գործունեության համար պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից, 2011թ. ստացել է մեդալ՝ «Արցախի Պետական Համալսարանի 40 ամյակ», 2012թ. ստացել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Ադմինիստրացիայի պատվոգիր և Զոհված Ազատամարտիկների Միության «Մայրական երախտագիտություն» մեդալ:

2012թ. «Հայ ազգ» հիմնադրամի հանրագիտարանը Վիկտոր Կոնոպլյովի մասին հոդված է տեղադրել «Հայոց ազգի ընկերները» հատվածում: «LitoPedia» հանրագիտարանում նույնպես նրա մասին էջ է հայտնվել:

Կոնոպլյովը իր գրական և լրագրողական գործունեությունը սկսել է 1983թ-ից: Իր աշխատանքները տեղադրել է բազմաթիվ ինտերնետային և տպագրական հրատարակչություններում և հավաքական ձեռնարկներում («Սիրո բնորոշումներ»(2002), «40» (2009), «Հայաստանը սիրո աղբյուր» (2013)): 2004թ. Հեղինակը արժանացել է Ազգային գրական ցանցի՝ գրաքննադատության մրցույթի դիպլոմին, 2006թ.-ին՝ «Ռուսաստանի ոսկե գրիչ» դիպլոմին:

Վիկտոր Կոնոպլյովը Արցախի Հիմնի գրական ռուսերեն թարգմանության հեղինակն է: Բանաստեղծը մշտապես մասնակցում է Հայաստանում և Արցախում «Ռուսական խոսքի օրեր» նախագծին: 2011թ. նրա «Ռուսերեն սիրել Հայաստանը» բանաստեղծությունը ներառվել է Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցների 12-րդ դասարանի ռուսերեն լեզվի դասագրքում:

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: