ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում

23 օգոստոսի, 2018 | 14:55

Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած բալետի թագուհուն ընդունել է մշակույթի նախարարը։ Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

«Վեց տարեկան էի, երբ հեռացանք Հայաստանից, բայց այն շարունակում է մնալ աշխարհի իմ ամենասիրելի անկյունը: Որտեղ էլ լինեմ, միշտ հպարտանում եմ իմ հայկական արմատներով: Պարել եմ աշխարհի ամենատարբեր քաղաքներում, բայց երբեք չի հաջողվել պարել Երևանում»:
Երևանյան բեմում պարելու իր երազանքի մասին Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի հայտնի մենապարուհի Վիկտորյա Անանյանն այսօր պատմեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի, նախարարի տեղակալներ Վահե Բուդումյանի ու Տիգրան Գալստյանի հետ հանդիպմանը: Նշեց, որ հնարավորության դեպքում մեծ ուրախությամբ հանդես կգար հայ հանդիսատեսի առաջ:  


«Միշտ ունեցել եմ այդ ցանկությունը, բայց երբեք չի հաջողվել այն իրագործել: Հասկանում եմ, որ բալետային ամբողջ խմբով Հայաստանում հանդես գալը չափազանց ծախսատար է, գուցե հնարավոր է դա իրականացնել միայն բալետի իմ գործընկերոջ հետ»,-ասաց Վիկտորյա Անանյանը:
Մշակույթի նախարարի համոզմամբ, վերջին ձևաչափով Վիկտորյայի երևանյան ելույթը իրագործելի է:
«Ուրախ եմ, որ նման նախաձեռնությամբ եք հանդես գալիս: Կարևորում եմ, որ աշխարհում հաջողության հասած մեր հայրենակիցներն իրենց տաղանդով կիսվում են ոչ միայն օտարազգի, այլև հայ հանդիսատեսի հետ: Հրաշալի է, որ տարիների ձեռքբերումները ցանկանում եք փոխանցել նաև Ձեր հայրենիքին, որն այդքան շատ եք սիրում: Հավատացեք, որ հպարտանում ենք Ձեզնով»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի հայտնի մենապարուհին ծնվել է Երևանում՝ պրոֆեսիոնալ բալետ պարողների ընտանիքում: Ինչպես ինքն է ասում՝ բալետն իր արյան մեջ է, հայ խորհրդային բալետի արտիստ ու բալետմայստեր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Մուրադյանի թոռնուհին է: Մանկուց սովորել է տարբեր երկրների բալետային դպրոցներում, յուրացրել է ռուսական, եվրոպական ու ամերիկյան բալետի բոլոր ոճերը: Ապրել է Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում, ներկայում՝ Մոնակոյում:
Հոլանդահայ համայնքի «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը 2800-ի առիթով Երևանին այսօր նվիրեց Գամփռ շան քանդակը՝ որպես Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Նախաձեռնության հեղինակներից է նաև Վիկտորյա Անանյանը, որը փորձում է օգտակար լինել հայրենիքին հնարավոր բոլոր միջոցներով:

orer.eu

Լուսանկարները՝ ՀՀ մշակույթի նախարարության


Առնչվող նյութեր
1. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
2. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
3. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
4. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
5. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
6. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
7. «Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան
8. Մեդինսկին Երեւանում կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը
9. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը
10. Սերժ Թանկյանը ֆիլմի եւ երաժշտական փառատոնի ծրագրեր է ներկայացրել մշակույթի նախարարին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: