ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիլնյուսում վերջին հրաժեշտը տվեցին Մարիտե Կոնտրեմայտեին

20 ապրիլի, 2016 | 22:28

mariete kontremaiteԱպրիլի 19-ին Վիլնյուսում վերջին հրաժեշտը տվեցին հայ ժողովրդի լավագույն բարեկամ,  լիտվուհի գրող, թարգմանիչ եւ հասարակական գործիչ  Մարիտե Կոնտրեմայտեին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 16-ին երկարատեւ  հիվանդությունից հետո նա կնքել էր իր մահկանացուն Լիտվայի մայրաքաղաքում։ Անվանի հայագետին հրաժեշտ են տվել  Լիտվական կաթոլիկ եկեղեցում, ուր հոգեհանգստյան կարգը կատարել է կաթոլիկ քահանան,  իսկ հուղարկավորությունը կատարվել է Վիլնյուսի քաղաքային գերեզմանատան հայտնի գրողների եւ արվեստագետների ծառուղում։

Նրան հրաժեշտ են տվել նաեւ Հայ առաքելական եկեղեցու Մերձբալթիկայի հոգեւոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը եւ Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը։

Հրաժեշտի խոսքեր են ասել Լիտվայի Գրողների միության նախագահը, Ժուռնալիստների միության նախագահը եւ անվանի արձակագիր Վահագն Գրիգորյանը։

Նշենք, որ Մարիտե Կոնտրեմայտեի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր էին հղել Հայաստանի մշակույթի նախարարը եւ Գրողների միության քարտուղարը։

՚՚ Իր ողջ գիտակից կյանքը նա նվիրեց հայ-լիտվական գրական կապերի ամրապնդմանը, Լիտվայում հայ գրականությունը ներկայացնելուն: ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի գրական ու ընթերցասեր հանրության անունից մեր զորակցությունն ենք հայտնում Լիտվայի գրական հանրությանը, Մարիտե Կոնտրիմայտեի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ այս ծանր կորստի առիթով՚՚,-ասվում էր ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրությունում:

Ավաղ տիկին Մարիտեն չհասցրեց իրականցել իր վերջին ցանկությունը՝ ապրիլի 24-ի առիթով  Լիտվայի գրողների միությունում պետք է կայանար ՚Մշակութային ցեղասպանություն՚ գրական ձեռնարկը, որի ընթացքում նա պետք է ներկայացներ ցեղասպանված հայ գրողների իր վերջին թարգմանությունները։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց արձակագիր Վահագն Գրիգորյանը, միջոցառումն այլեւս տեղի չի ունենա։

Կրկին հիշեցնենք, որ անգնահատելի է նրա վաստակը ոչ միայն հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում, այլեւ հայության խնդիրները լիտվական մամուլում ու պետական մարմիններում ներկայացնելու, հայ գրականությունը լիտվերեն թարգմանելու հարցերում։ Սկսած Ղարաբաղյան շարժումից նա ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի միջազգայնացմանը, Լիտվական խորհրդարանում եւ պետական մարմիններում ճշմարտացի տեղեկությունների տարածմանը։

Մարիտե Կոնտրեմայտեն հայագետ էր, թարգմանիչ, հասարակական գործիչ,  Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր։

2008-2012 թվականներին եղել է Լիտվայի Ժուռնալիստների միության նախագահը, երկար տարիներ աշխատել է Լիտվայի հանրագիտարանի խմբագրությունում, Լիտվայի Սեյմում։ 2015-ին արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության ՙԳրիգոր Նարեկացի՚ հուշամեդալին եւ ՙԳյումրիի երախտավոր՚ կոչմանը։

Մարիտե Կոնտրեմայտեի հիշատակը վառ կմնա բոլոր ճանաչողների սրտերում։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
2. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
4. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
5. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
6. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
7. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
8. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
9. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
10. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: