ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիլնյուսում մշակութային ձեռնարկով նշեցին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը. լուսանկարային շարք

26 ապրիլի, 2016 | 23:34

vilnuis hamerg 2016 2Վիլնյուսի Ռատուշայում՝ քաղաքապետարանի պատմական կենտրոնում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր «Բալթյան հայերի ալյանսի» ջանքերով։

Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, Լիտվայի հասարակակական-քաղաքական և մշակութային գործիչներ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ երաժշտական ելույթներով հանդես եկան Վիլնյուսի Դվարիոնասի երաժշտական դպրոցի, Կաունասի «Հայրենիք» համույթի սաները։ Ներկայացված էին նաև Կաունասի Մարտինայտիսի անվան գեղարվեստի դպրոցի սաների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված կերպարվեստի աշխատանքները։

Միջոցառմանը ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ ցեղասպանության անպատժելիության հետևանքներին.«Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը կրող Թուրքիայի ներկայիսիշխանությունները կարծես վճռական են կյանքի կոչել Օսմանյան կայսրությանամենատխրահռչակ ավանդույթները՝ հարևանների հանդեպ վարածքաղաքականությունը, հովանավորությունը և անմիջական կապը միջազգայինահաբեկչության հետ, Սիրիայի միլիոնավոր փախստականների հարցի շահարկումը,Թուրքիայի ներսում բռնատիրական կարգերի հաստատումն ու հիմնարարազատությունների ոտնահարումը»։

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ դեսպան Այվազյանը նշեց․ «Մենք գործ ունենք իրապես ահաբեկչականպետության հետ, որին ոմանք դեռ շարունակում են համարել «հանդուրժողականությանմոդել»: Շատ խորհրդանշական էր, որ միակ երկիրը, որը ողջունեց և արդարացրեց Բաքվիկողմից սանձազերծած պատերազմը, Թուրքիան էր»: Դեսպան Այվազյանը հավելեց, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը չեն մոռանալու անցյալը և թույլ չեն տալու Լեռնային Ղարաբաղում մեր ժողովրդի ցեղասպանության կրկնությունը։

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Լիտվայի Սեյմասի (խորհրդարան) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն և «Բալթյան հայերի ալյանսի» նախագահ, հայտնի կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը։

vilnuis 2016 genocide 2 vilnuis 2016 genocide vilnuis genocide hamerg 2016 a vilnuis genocide hamerg 2016 h vilnuis genocide hamerg 2016 k vilnuis genocide hamerg2016 vilnuis hamerg 2016 vilnuis par 2016

Լուսանկարները՝ «Բալթյան հայերի ալյանսի»

 


Առնչվող նյութեր
1. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
2. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
3. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
6. Բալթյան հայերի միության հայտարարությունը
7. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
8. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
9. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
10. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: