ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՎԻԵՆՆԱ. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումն Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահի հետ

17 հոկտեմբերի, 2016 | 22:05

austria kirakosian2

ՎԻԵՆՆԱ.- Հոկտեմբերի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ դոկտոր Անտոն Ցայլինգերի հետ:

Զրույցի ընթացքում դեսպան Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի Ազգային ակադեմիայի հիմնադրման պատմությունը, գործունեության 80-ամյա շրջանում գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև անկախությունից ի վեր ազգային և համաշխարհային գիտության մեջ ունեցած ներդրումը:

Իր հերթին Ավստրիայի ակադեմիայի նախագահը պատմեց իր ղեկավարած կառույցի հիմնադրման ու ավելի քան 200-ամյա պատմության մասին, անդրադարձավ ներկայումս կառույցի ուշադրության կենտրոնում գտնվող գիտական ուղղություններին և լայն աշխարհագրությամբ աչքի ընկնող բազմաոլորտ միջազգային համագործակցությանը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի և Ավստրիայի գիտությունների ակադեմիաների միջև համագործակցության ընդլայման անհրաժեշտությանը, գիտակրթական և փորձագիտական փոխանակման հեռանկարներին, ինչպես նաև ոլորտային ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու փոխգործակցության ամրապնդմանը:

Հանդիպման ավարտին դեսպան Կիրակոսյանը դոկտոր Ցայլինգերին փոխանցեց ՀՀ ԳԱԱ ղեկավարության՝ Հայաստան այցելելու հրավերը:

austria kirakosian

 


Առնչվող նյութեր
1. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
2. Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը
3. Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ
4. Դեսպան Արման Կիրակոսյանը Խորվաթիայի Հանրապետությունում
5. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
6. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
7. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
8. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
9. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
10. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: