ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիեննա. Աբրահամ Մոսէսեանի յիշատակին նուիրուած 4-րդ Ֆութպոլի Մրցաշարք

Մրցաշարքի Առաջին տեղը գրաւեց Վիեննայի Արարատ Ա. Խումբը, երկրորդ տեղը՝ Բրնօ և երրորդ տեղը՝ Եիհլավայի խումբերը:
06 մարտի, 2016 | 21:49

vienna footbal20166 Մարտ 2016-ին՝ Վիեննայի մէջ տեղի ունեցաւ Արարատ Մարզական Միութեան կողմէ նախաձեռնուած Աբրահամ Մոսէսեանի յիշատակին նուիրուած 4-րդ Ֆութպոլի Մրցաշարքը, մասնակցութեամբ  9 հայկական խումբերու:

Արարատի ֆութպոլի 4 խումբերու կողքին մրցաշարքին մասնակցեցան նաև Աւստրիոյ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան, Չէխիոյ Փրակ, Բրնօ և Եիհլավա քաղաքներու հայկական խումբերը:

Բարձր հովանավորութեամբ Աւստրիոյ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վսէմաշուք Դոկտ. Արման Կիրակոսեանի, ինչպէս նաև Հոգեւոր Հովիւ Արժանապատիւ Տէր Անդրիաս Իսախանեանի օրհնութիւններով՝ մեծ թիւով մարզասէր երկրպագուներ ու միութենականներ եռանդով քաջալերեցին մասնակից խումբերուն:

Մրցաշարքի Առաջին տեղը գրաւեց Վիեննայի Արարատ Ա. Խումբը, երկրորդ տեղը՝ Բրնօ և երրորդ տեղը՝ Եիհլավայի խումբերը:

vienna football 2016 aԱբիկ Մոսէսեանը ծնած էր Թեհրանի մէջ 1958ին և Վիեննա հաստատուած 1972ին: Մասնագիտական ուսումը ստանալէ ետք՝ հանգուցեալը նախաձեռնեց Սեւան անունով հայկական ճաշարանի բացումը: Ապա զբաղուեցաւ գորգավաճառութեամբ, կալուածներու առուծախով և վերջապէս 4  Euroshop վաճառատուներով:

 

1993ին ամուսնացաւ Հերմինէ Շահղոլեանի հետ և անոնք ունեցան երկու զաւակներ՝ Նարինէն ու Ալէնը, որոնք կը շարունակեն իրենց հօր օրինակին հետեւելով անդամակցիլ Արարատ Մարզական Միութեան:

2009ին՝ քաղցկեղի անողորմ հիւանդութիւնը զգետնեց զինք և 21 Փետրուարի 2012-ին վայրագ մահը մեզմէ անժամանակ խլեց մեր սիրելի ընկերոջը:

Հանգուցեալը ունէր շատ յատուկ նկարագրային գիծեր… շատ գործունեայ և պատրաստակամ, իր սկզբունքներուն ու համոզում-ներուն հաստատ կարչող, լայնասիրտ յատկութիւններով օժտուած, անզուգական սիրող ամուսին, ընտանիքի տիպար հայր, կարեկցող որդի և եղբայր, աջակցող հայորդի, նուիրուած միութենական ու բարերար, ինչպէս նաեւ ծառայասէր, ընկերասէր, մարդասէր, ազգասէր, եկեղեցասէր և մարզասէր անձ։

Այս առթիւ՝ Արարատը նաև ոգեկոչեց ազնիւ յիշատակը իր վախճանեալ միւս անդամներուն, յանձինս Ալեքսան Աւետիքեանին և Արթուր Քարեանին։

Թող անոնց յիշատակը միշտ անմար մնայ:

Սեպուհ Պաղտոյեան

Վիեննա, 6 Մարտ 2016


Առնչվող նյութեր
1. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
2. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
3. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
4. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
5. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
6. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
7. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
8. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
9. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում
10. ,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: