ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիեննայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերան

18 օգոստոսի, 2017 | 22:23

Վիեննայում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի գերմաներեն թարգմանությամբ պրեմիերան, որը Ավստրիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության հովանու ներքո և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի գրասենյակը:

 Ինչպես ԱՐՑԱԽՊՐԵՍ-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին Ավստրիայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ավստրիահայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Բերիվան Ասլանը, ով նշել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հասարակությանը իրազեկելու, ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ նմանատիպ ֆիլմերի և հասարակական հնչեղություն ունեցող նման միջոցառումների կարևորությունը:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Վիեննայի մարմնի ներկայացուցիչ Օլիվեր Շտաուբերն առանձնացրել է Ավստրիայում և եվրոպական մյուս երկրներում իր կուսակցության և քաղաքական մյուս ուժերի կողմից ձեռնարկվող ջանքերը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը օրակարգում պահելու ուղղությամբ` որպես համագործակցության օրինակ բերելով 2015թ. ապրիլին Ավստրիայի դաշնային խորհրդարանի կողմից ցեղասպանության փաստի և Ավստրիայի պատասխանատվության իր բաժինը միաձայն ճանաչելու հանգամանքը:

Օգոստոսի 17-ից սկսած «Խոստումը» ցուցադրվելու է Ավստրիայի խոշոր բոլոր կինոթատրոններում:

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. 23-րդ Եվրո-հայկական խաղերը մեկնարկեցին Վիեննայում
2. Վիեննան հյուրընկալում է 23-րդ Եվրո-հայկական մարզական խաղերը
3. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
4. Հայաստանը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ
5. ՀՄԸՄ. Հայոց Ցեղասպանութեան 102րդ ամեակը Վիեննայում
6. Ավստրիա. Եւրոպայի երիտասարդութեան ներուժի համախմբման լաւագոյն առիթ հանդիսացաւ Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայի մէջ
7. ԱՎՍՏՐԻԱ. Հ.Մ.Ը.Մ.-ի Եւրոպայի Երիտասարդական Առաջին Հաւաքը Վիեննայում
8. Ավստրիա. Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում
9. Ցեղասպանութիւնը Վերջապէս Արժանի Կերպով Ներկայացուեցաւ «Խոստումը» Ֆիլմին Մէջ. «Նէյշըն»
10. ,,Շողակն՚՚ անսամբլը ելույթ ունեցավ Վիեննայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: