ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիեննայում ավարտվել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը՝ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ

16 մայիսի, 2016 | 20:50

Վիեննայում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի,  Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների եւ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։

Ավելի վաղ կայացել էր Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, ապա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հետ:

Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։ Նախատեսվում է համատեղ հայտարարության տարածում։

Ավելի ուշ, yerkir.am-ի հաղորդմամբ , հանդիպմանը քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարարության համաձայն.

Մասնակիցները հաստատել են, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում։

Համանախագահները պնդել են 1994 եւ 1995թթ. հրադադարի համաձայնագրերի պահպանման կարեւորությունը։

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հադադարի ռեժիմին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է շուտափույթ ավարտել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ներդրման աշխատանքները։

Նախագահները նաեւ պայմանավորվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործող գրասենյակի ընդլայնման շուրջ։

Նրանք պայմանավորվել են շարունակել ահետ կորածների մասին տվյալները փոխանակումը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո, որի մասին   իրենց հավատարմությունը նախագահները հայտնել էին դեռ Փարիզում, 2014թ. հոկտեմբերին։

Նախագահները պայմանավորվել են համընդգրկուն կարգավորման բանակցությունների վերականգնման բանակցությունների հաջորդ փուլի շուրջ, որը պետք է կայանա հունիսին, երկուստեք համաձայնեցված վայրում։

Թարգմանությունը՝ a1plus.am-ի:

ՕՐԵՐ

Sargsyan-Aliyev1-620x300moregini sargsianKerry-e1463422684630-620x300


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
7. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
8. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
9. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
10. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
2.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
3.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
4.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
5.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
6.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
7.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
8.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
9.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
10.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: