ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիեննայի կինոփառատոնին Հայաստանը կմասնակցի Օկսաննա Միրզոյանի ‚‚140 դրամ‚‚ ֆիլմով

13 սեպտեմբերի, 2013 | 14:02

140 dramsՎԻԵՆՆԱ-Այսօր երեկոյան Վիեննայի Ուրանիա Կինօ-Համալիրում կը մեկնարկի Վիեննայի LET`s CEE կինոփառատօնը երկրորդ անգամւայ համար, որը կը տեւի մինչեւ Սեպտեմբեր 21-ը: Ինչպես հայտնում է ՕՐԵՐ-ի թղթակիցը Վիեննայից‚ Սեպտեմբեր 13-ից մինչեւ 21-ը տեւող փառատօնի օրերին, ըստ ծրագրի կը ներկայացուեն` առասպելական ստեղծագործութիւններ, փառատօնային նոր յաջողակներ, գաղափարներով լի կարճամետրաժ ֆիլմեր, դափնիների արժանացած փաստագրական ժապաւէններ, հետաքրքիր եւ զ•այացունց տրամաներ, սիրոյ յուզիչ պատմութիւններ, ինչպէս նաեւ հաճելի կատակերգութիւններ, որոնք անկասկած պիտի գոհացնեն ֆիլմերի սիրահար բոլոր հանդիսատէսներին:

Փառատօնի ընթացքին, Ուրանիայի Կինօ-համալիրում եւ Վիեննայի Դերասանական Արուեստանոցում կը ցուցադրուի աւելի քան 60 բացառիկ ստեղծագործութիւններ` կենտրոնական եւ արեւելեան Եւրոպայի երկրներից, մեծամասամբ հարազատ լեզւով‚ ինչպէս նաեւ գերմաներէն կամ անգլերէն ենթագրութեամբ:

Կարճամետրաժ ժապաւէնների մրցոյթին, Հայաստանը կը մասնակցի Օկսանա Միրզոեանի 2012 թուականի, 16 րոպէ տեւողութեամբ “140 Դրամ“ վերնագրով անգլերէն լեզւով, գերմաներէն ենթագրութեամբ ֆիլմով, որը էկրան կը բարձրանայ Սեպտեմբեր 19-ին, ժամը 16:30-ին, հեղինակի ներկայութեամբ:

Յաջողութիւն մաղթելով մեր արուեստագէտ Հայրենակցուհուն, ժամանակին կը տեղեկացնենք արդիւնքների մասին:

 

ԲՅԹ‚ Վիեննա

oksana mirzoianՌեժիսորը ֆիլմի մասին

Որոշեցի «140 Դրամ» ֆիլմի գործողությունները ծավալել հնգամյա մի տղայի շուրջ այն աղջիկների և տղաների պատճառով, որ ապրում են Մյասնիկյանում՝ փոքր գյուղ, որ գտնվում է Հայաստանի արևելյան կողմում: Այնտեղ մի քանի շաբաթ լուսանկարչության դասեր էի տալիս, երբ կարճ մի ֆիլմի համար սցենար հղացա:  Չնայած, որ մինչ սեմինարն արդեն մի քանի ամիս էր, ինչ ապրում էի Հայաստանում, այնուամենայնիվ խնդիրները, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանը ինձ համար պարզ դարձավ միայն այս երեխաների հետ առօրյա խոսակցությունների ժամանակ: Ես հասկացա, որ խոշորագույն իրադարձություններից բացի, որոնցից են ցեղասպանությունը, ղարաբաղյան պատերազմը, հայերը այսօր և հիմա ամենօրյա պայքարի մեջ են կարևորագույն խնդիրների դեմ: Նրանք հոգնած են: Անցումը կոմունիզմից նրանց դրեց պայքարի մեջ այն քչի համար, որ մնացել է նրանց:  30%-ն գտնվում է աղքատության միջազգային սահմանագծից էլ ներքև , և շատ հաճախ յուրաքանչյուրը միայն իր մասին է մտածում: Աղքատությունը ներթափանցում է հանապազօրյա կյանք և կայուն կերպով թունավորում այն: Չկա մեղմացում, չկա մտքի խաղաղություն: Այն, որ երեխաները բացեցին իմ աչքերը, մեղմ ասած, զինաթափող էր:

oksana mirzoyanԵվ երբ մի ընկեր քաջալերեց ինձ մի շաբաթում գրել կարճ սցենար մեկի մասին, որ մթերային խանութ է գնում, ես որոշեցի, որ դա փոքրիկ Էդոյի մասին կլինի: Նա, ինչպես և Մյասնիկյանի երեխաները հայաստանյան իրականության վկան կլիներ և շատ վաղ կներտվեր մանկության և հասունության շեմին: Ուզում էի, որ նրա՝ իրականության հետ բախումը վեր հանի այն մեծ ճշմարտությունը մի երկրի մասին, որտեղ ապրում և սովորում եմ գրեթե երկու տարի:

Օքսանա Միրզոյան

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
2. Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են. Մնացականյան-Մայիլյան հանդիպում Երեւանում
3. Համայնքային գրադարանները փակվում են, գրքերի ճակատագիրը մնում է առկախ
4. 2018-ը՝ Հայաստանի տարին . ,,Նոր Յառաջ,,ի վերլուծությունը
5. Ինչպես 2018-ը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ և ռազմավարական. Նիկոլ Փաշինյան
6. Մաղթում եմ, որ 2019 թվականը կրկին հայկական տարի լինի. Արմեն Սարգսյան
7. Հայաստանի ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
8. Հայաստանի փոխնախարարները հանդիպեցին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
9. «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ ամանորյա FOOD-ALCO EXPO 2018 շոու ցուցահանդես-վաճառքը
10. Հայաստան. ՏՏ ոլորտի խնդիրները եւ ակնկալիքները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: