ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիգեն Չալդրանյանը՝ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար

20 դեկտեմբերի, 2016 | 12:27

Մշակույթի նախարարը ներկայացրեց Համազգային թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարին

vigen-chaldranyan «Համազգայինի համար այսօր պատմական օր է, որովհետև մեր թատրոնի հիմնադիր, բոլորիս ուսուցիչ Սոս Սարգսյանից հետո ինչ-որ ժամանակ անհնար էր թվում գեղարվեստական այլ ղեկավար ունենալը: Վարպետի էներգիան, ազդեցությունը չափազանց շատ էր: Այդուհանդերձ, ժամանակն ունի իր հրամայականը և, գուցե որոշ ուշացումով, բայց կարողացանք գտնել այն ճիշտ մարդուն, որն իրապես արժանի է Սոս Սարգսյանից հետո ստանձնել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի ծանր բեռը: Բոլորիս անունից շնորհավորելով Վիգեն Չալդրանյանին, ուզում եմ ասել, որ սպասելիքները շատ մեծ են»,- Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական նոր ղեկավարին ներկայացնելիս ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

«Թատրոնի կոլեկտիվի այս որոշումը համաձայնեցված էր մշակույթի նախարարության հետ և մեծ ոգևորություն էր առաջացրել, որովհետև գնահատելով և հարգելով մեր մեծ վարպետի՝ Սոս Սարգսյանի հիշատակը, մենք ուզում ենք թատրոնին տալ նոր շնչառություն, նոր խաղացանկով այն դուրս բերել միջազգային ասպարեզ: Համոզված եմ, որ իր անցած ճանապարհով, փորձով և մասնագիտական վարպետությամբ Վիգեն Չալդրանյանը մեծ օգուտ կբերի Համազգային թատրոնին»,- ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ինքը՝ Համազգայինի նոր գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը, խոստումների հարցում խիստ սակավախոս էր.
vigen-chaldranian-2«Շատ, շատ մեծ է պատասխանատվությունը, որովհետև 25 տարի մեկ անուն է այստեղ եղել՝ Սոս Սարգսյան: Ես պաշտոն չեմ ստանձնել, ես ստանձնել եմ առաքելություն: Թող Վարպետի հոգին դառնա պահապան հրեշտակ և ուղեկցի մեզ այս առաքելությանը»,-ասաց Չալդրանյանն՝ իր ամենամեծ երախտագիտությունը հայտնելով Վարպետին, «որի «ձեռամբ» 25 տարի տարի առաջ ստեղծվեց Համազգային թատրոնը:
«Մի անգամ հարցրի՝ Սո՛ս Արտաշեսովիչ, դաշնակցության կողմից դուք առաջադրվել էիք նախագահի թեկնածու: Ասե՛ք անկեղծորեն՝ ի՞նչ կլիներ, եթե դուք դառնայիք նախագահ: Լռելուց հետո մի բան ասաց միայն՝ Վիգե՛ն ջան, ես չգիտեմ՝ ինչ կլիներ, բայց իմ օրոք երկիրը բարոյական կլիներ… Ինքը ստեղծեց մի փոքր երկիր՝ երկրի մեջ, և 25 տարի այս բեմից քարոզում էր այդ բարոյականությունը: Հավանաբար, մենք պիտի իբրև ժառանգություն վերցնենք հենց այդ բարոյականությունը»,-ասաց Չալդրանյանը:

Ալիսա Գևորգյան

#ArmCulture
#Մշակույթինախարարություն


Առնչվող նյութեր
1. Վիգեն Չալդրանյանը` Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ
2. ,,Ոսկե ծիրան,,ում շարունակվում են կինոբացահայտումները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: