ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը

14 նոյեմբերի, 2018 | 22:56

Նիդերլանդների  Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը այսօր`նոյեմբերի 14-ին անփոփոխ է թողել թուրք ազգայնամոլ, Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանի արձակած դատավճիռը:

Վերաքննիչ դատարանի նիստը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ որոշումը հրապարակվել է այսօր: Նիստին և դատավճռի հրապարակմանը ներկա է գտնվել «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի» նախագահ Մաթո Հախվերդյանը, որի հավաստմամբ Իլհան Աշկինը կրկին փորձել է քաղաքականացնել հարցը և այն ուղղորդել ադրբեջանա-հայկական հակամարտության շրջանակներ:
Ժամեր առաջ, երբ հայտնի չէր դատավճիռը Աշկինը իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել. «Եթե նույնիսկ դատարանը որոշի, որ ես ճիշտ եմ, այս պայքարը կշարունակվի: Եթե ​​մենք վախենայինք երկաթից, մենք չէինք նստի գնացք :  Կանգառ չունենք մինչև այն օրը, մինցև հայերը դուրս չգան գրաված հողերից… »։
Այդ կարծիքին չի եղել դատարանը և այն դիտարկել է ազգային անհանդուրժողականության  և բռնության կոչ:
Հիշեցնենք, որ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանը Ալմելոյում  2014 թվականին արտաբերած «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ  արձակեց դատավճիռ, որով նա դատապարտվեց մեկ ամսվա պայմանական բանտարկության՝  120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավումով: Դատախազն ավելի մեղմ պահանջ էր առաջադրել`80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք, պայմանական  երկշաբաթյա  բանտարկությամբ:
Ահա այս որոշումը Իլհան Աշկինը, Նիդերլանդներում հայտնի իր փաստաբան   Պլասմանի հետ բողոքարկել էր վերաքննիչ դատարանում:
Հնարավոր է, որ այս գործընթացը երկարի, քանի որ Աշկինը իր ասածի համար չի զղջում և մտադիր է բողոքարկել գերագույն դատարան:

Նիդերլանդական օրագրի ընթերցողին ենք ներկայացնում թուրք ազգայնամոլի մասնակցությամբ ընթացած դատական մյուս նիստերի և այլ մանրամասների մասին մեր նախկին հրապարակումը:
https://niderlandakan.livejournal.com/191908.html


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների վարչապետի խորհրդականին
2. Դեսպան Տիգրան Բալայանը հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին
3. Դեսպան Բալայանը հանդիպել է Հաագայի «Աբովյան» մշակութային միության անդամներին
4. Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
5. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
6. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
7. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
8. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
9. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
10. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: