ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Վերաիմաստավորելով բնությունը». 9 նկարիչ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

06 հուլիսի, 2017 | 07:34

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Վերաիմաստավորելով բնությունը» ցուցադրության հանդիսավոր բացումը 2017թ. հուլիսի 6-ին ժամը 18:00-ին Կենտրոնի «Արծիվ» սրահում:

 

Արևիկ Արևշատյան
«Մագնետիզմ» շարք, 2017
Կտավ, յուղաներկ
100 x100 սմ
Արվեստագետի հավաքածու

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Վերաիմաստավորելով բնությունը» ցուցադրության բացումը՝ Կենտրոնի առաջին խմբային նախագիծը, որի շրջանակներում ներգրավված են ինը հայ կին արվեստագետներ. Արևիկ Արևշատյան (ծնվ. 1957), Դիանա Հակոբյան (ծնվ. 1974), Թենի Վարդանյան (ծնվ. 1957), Մանան Թորոսյան (ծնվ. 1984), Մարինա Դիլանյան (ծնվ. 1957), Մերի Մուն (ծնվ. 1977), Մոկո Խաչատրյան (ծնվ. 1969), Սարկո Մինե (ծնվ. 1984), Սոնա Աբգարյան (ծնվ. 1979):

Ցուցահանդեսում ընդգրկված արվեստագետները ոչ միայն տարբերվում են իրենց ոճով, այլև մի քանի սերունդ են ներկայացնում, շատ դեպքերում աշխատում են տարբեր մեդիաներով և, բնականաբար, բացարձակ տարբեր է նրանցից յուրաքանչյուրի աշխարհընկալումը:

«Ստեղծագործություններն ընտրվել են արվեստագետների հավաքածուներից և անդրադարձնում են բնության վերաբերյալ իրենց բազմակողմանի պատկերացումները: Ցուցադրությունը երևան է հանում մարդ-բնություն բազմաշերտ փոխհարաբերությունները՝ ներկայացնելով բնությունը որպես կյանքի դրսևորում և շարունակություն: Վստահ ենք, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացված «Վերաիմաստավորելով բնությունը» ցուցադրությունը նոր լույսի ներքո է ներկայացնում հայազգի կին արվեստագետների ստեղծագործական ներուժը և խորը փիլիսոփայական տեսլականը՝ վերաիմաստավորելով կին-բնություն երկխոսությունը»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

 

Մարիամ Թորոսյան
Ռեֆրակցիա#1, 2017
160 x 60 x 60 սմ
Օրգանական ապակի, մետաղ
Արվեստագետ իհավաքածու

Այս ինը արվեստագետների աշխատանքների ներկայացումը մի սրահում բացահայտում է ոչ միայն բնության, այլև վերջինիս արվեստային դիսկուրսի բազմաշերտությունը: Բնության և մարդու հարաբերությունները, եթե կարելի է դրանք զատել, երբեք հարթ չեն եղել, սակայն այսօր հատկապես ճգնաժամային վիճակում են: Միևնույն ժամանակ, բնության ազդեցությունը մարդու, նրա ստեղծագործականության վրա, անգնահատելի է: Այս համատեքստում, կին արվեստագետները, անգամ ենթագիտակցորեն, առավել շատ են ենթարկված այդ ազդեցությանը՝ ոչ միայն իրենց ստեղծագործություններում վերաիմաստավորելով բնությունը, այլ առաջին հերթին իմաստավորելով և առավել արժևորելով այն:

 

Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2017թ. հուլիսի 7-ից մինչև հոկտեմբերի 8-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

 

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

 


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. ՎԱԶՕ-ի ցուցահանդեսները Ֆրանսիայում
3. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
4. Արման Նուռի «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
5. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
6. Լոնդոնում բացվել է մանկագիր Նունե Սարգսյանի կտավների ցուցահանդեսը
7. Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
8. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում
9. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
10. Աջակցություն ուսուցիչներին . գործարար եւ բարերար Հովսեփ Թոքատը Լոռիում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: