ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակը հայերեն

13 նոյեմբերի, 2016 | 09:58

ԱՄՆ-ի «Matian Press» հրատարակչությունը Երևանում հրատարակել է սերբ գրող Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակի հայերեն թարգմանությունը: Որպես հավելված գրքում ընդգրկվել է նաև նույն հեղինակի համանուն պոեմը։ Հայ ընթերցողին գիրքը հասու դարձավ Սերբիայում բնակվող հայ բանաստեղծուհի և թարգմանչուհի Անուշ Բալայանի թարգմանության շնորհիվ:

jelatovich-bookԱնուշ Բալայանը ձեռնամուխ եղավ հատկապես այս գործի թարգմանությանը, քանի որ գրքի թեման հրատապ է և ցավոտ: Այդ իսկ պատճառով էլ նա ցանկացավ, որ իր հայրենակիցներն էլ, գրական մի գործի միջոցով, տեղեկանան սերբական ճակատագրի արյունոտ էջերին:

Թե՛ Հայաստանը, թե՛ Սերբիան ունեն գրեթե նույն խնդիրը, այդ երկրների պատմական տարածքում է արհեստականորեն սարքված կիզակետը:

Այս գրքի սերբերենից ճշգրիտ թարգմանության հարցում թարգմանչուհուն իր մեծ օգնությունն է ցուցաբերել սերբ գրող Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը:

Բավական տևական աշխատանքում իրենց նվիրված ավանդը ներդրեցին բանասերներ Հեղինե Մուրադյանը և Արծվի Բախչինյանը՝ խմբագրելով և ծայրագույնս հավատարիմ մնալով հեղինակի գրական ոճին:

Թե՛ թարգմանչուհին, և թե՛ խմբագիրները, հրաժարվեցին իրենց հասանելիք հոնորարներից, բարեգործական նպատակներով՝ հանուն արցախյան զինվորի:

Գրքի հեղինակն ինքն էլ է անվճար տվել հեղինակային իրավունքը, որպեսզի հնարավորինս շուտ իսկությունը հայտնի դառնա ընթերցողների լայն շրջանում:

Ճշմարտությունը գին չունի, այն բոլորին պիտի հասանելի լինի:

Սեփ թղթ.

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
2. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
3. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
4. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
5. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
6. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
7. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
8. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում
9. Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակը
10. Յարոմիր Շտետինան դարձավ 75 տարեկան. Նոր գրքի շնորհանդեսը Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: