ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վենետիկի Մխիթարյան միաբանությունը տոնում է Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակը

11 սեպտեմբերի, 2017 | 08:36

Այս օրերին Վենետիկի Մխիթարյան միաբանությունը տոնում է իր հիմնադրման 300-ամյակը։ Այդ առթիվ կազմակերպված  արարողությունների շրջանակներում  սեպտեմբերի 8-ին  Վենետիկում  3 նորընծա հոգևորականներ միացել են  միաբանությանը:  Այս մասին «Հայ ձայնը»ին  տեղեկացրել են   Հռոմից: Արարողությունը  հանդիսապետել է Պոլսի   Հայ   Կաթողիկե  առաջնորդ  Տ. Լեւոն    արք. Զեքիյանը, որ  ավելի վաղ պապական կարգադրությամբ  նշանակվել էր    Մխիթարյան միաբանության ընդհանուր պատասխանատու:

Պատարագը մատուցվել է  Մխիթարյան  վարդապետ  Հայր Սերովբե վրդ.  Չամուրյանը   եւ արարողության  ավարտին  երեք  նորընծաներ՝ եղբայր Ակսել,  եղբայր Աթանաս եւ եղբայր Դավիթ, Զեքիյան  գերապայծառի  դիմաց կանգնելով  կատարել են իրենց երդումը: Ըստ  Մխիթարյանների օրենքի՝ Ջավախքից, Գյումրուց  եւ  Երեւանից  սերող եղբայրները    իրենց տված ուխտը կարող են վերանորոգել՝ մի տարի հետո ընդունելով   միաբանության     հայտնի  3 դավանանքները ՝ աղքատություն, ողջախոհություն եւ հնազանդություն, ու դրանից  հետո նրանք   դառնում են  միաբանության    անդամ   կրոնավորներ, ու նրանց ուխտը կոչվում է  մշտնջենական: Հիշեցնենք, որ  վերջին  տարիներին առաջին անգամն է, որ Մխիթարեյան միաբանության շարքերը  համալրվում են նոր  ուխտավոր-նորընծաներով:

300-ամյակի առիթով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բացառիկ պատմական իրադարձության՝ Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ: Դեռևս երեք դար առաջ հայ հոգևոր մտքի հսկա Մխիթար Սեբաստացին հիմնեց մի հաստատություն, որը դառնալու էր աշխարհին հայտնի հոգևոր, ուսումնակրթական, գրական և գիտամշակութային կենտրոն։
1701 թվականին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում, դարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավոր ներկայացուցչություն՝ իր մշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր մթնոլորտով հրապուրելով հայ և օտար աշխարհահռչակ մտավորականների:

Գտնվելով Եվրոպայի սրտում՝ Մխիթարյան միաբանությունը հայ մշակույթը հաղորդակից է դարձրել Արևմուտքին և փոխադարձաբար՝ արևմտյան մշակույթը` հայոց աշխարհին:

Բացառիկորեն մեծ է Մխիթարյան միաբանության ավանդը հայագիտության զարգացման գործում․ մեր հոգևոր հայրերը դարեր շարունակ վիթխարի աշխատանք են կատարել Միաբանության Մայրավանքի՝ աստվածառաք լույսով ողողված սենյակներում։ Դրա վկայությունն են գիտական ընդհանուր և ճյուղային բառարանները, թարգմանական և կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական և այլ բնույթի աշխատությունները: Հետաքրքրական է, որ Միաբանությունը զարմանալի ներդաշնակությամբ և կատարելությամբ համատեղում է գիտության, մշակույթի, հոգևոր ժառանգության ոլորտները՝ միաժամանակ ունենալով թանգարանային յուրօրինակ միջավայր։ Միաբանության վանական համալիրում պահվող ձեռագրերն ու մատյանները ոչ միայն հայ մշակութային ժառանգության հարստության վկայություններն են, այլև համաշխարհային քաղաքակրթության նմուշներ:

Պատմականությունն ամրագրվում է ժամանակով․ Մխիթարյան միաբանությունն իր դարավոր գործունեությամբ դա լավագույնս փաստել է՝ հաղորդակից դարձնելով ազգայինը համամարդկայինին:

Խոնարհվելով մեր հոգևոր արժեքների պահպանության գործում Մխիթարյան միաբանության անձնուրաց նվիրման առջև՝ ցանկանում եմ ասել՝ փառք ու պատիվ մեր հոգևոր հայրերին, որ կարողացան ստեղծել կրթական կենտրոններ, երիտասարդ սերնդի շրջանում տարածեցին հայոց լեզուն, մշակույթը, դպրությունը:
Հպարտության զգացումով մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական հոբելյանի առիթով՝ Միաբանության անդամներին մաղթելով գործունեության երկար և արգասաբեր տարիներ՝ իրականացնելու Մխիթար Սեբաստացու «Ամեն ինչ Հայաստանի և Հայրենիքի համար» սրբազան պատգամը»։


Առնչվող նյութեր
1. Իտալիա. Ֆրանկոֆոն երկրների դեսպանների Մշակութային հանձնաժողովի նիստը
2. Մխիթարյան Միաբանության՝ Սուրբ Ղազարում հիմնադրման 300-ամյակի միջոցառումների մեկնարկը Երևանում
3. Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում նշվեց Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև կապերի 25-ամյակը
4. Թուրինյան պատանքի կրկնօրինակը՝ Ախթալայի վանքին
5. Հայ-իտալական գործարար համաժողով
6. Ավստրիայի խորհրդարանականներն ու դիվանագիտական կորպուսի ղեկավարներն այցելեցին Վիեննայի Մխիթարյան միաբանություն
7. Եվրոպահայության սիրողական շախմատի առաջին մրցաշարը տեղի կունենա Հռոմում
8. Վատիկան. Սուրբ Աթոռում նշվեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը
9. Իտալիա. Մեծ կորուստ է կրել հայագիտությունը՝ վախճանվել է Գաբրիելա Ուլոհոջյանը
10. Իտալիա. Վախճանվել է անվանի ճարտարապետ Հայկ ՈՒլուհոջյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: