ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վենետիկի Բիենալեում հայկական տաղավարը բացվեց Արարատ Սարգսյանի ելույթով

31 մայիսի, 2013 | 13:34

ՎԵՆԵՏԻԿ- Մայիսի 30-ին Սուրբ Ղազար կղզու վանքի շքամուտքի միջանցքում բացվեց Վենետիկի Բիենալեի հայաստանյան տաղավարը։ Այն այս տարի նվիրված էր նկարիչ Արարատ Սարգսյանի արվեստին։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, որից հետո մոտ 25 ներկաների համար Արարատ Սարգսյանը Էրզրումի-Գյումրվա բարբառով պատմեց ,,Տղա Դավիթի եւ աղջիկ Խանդութի,, հեքիաթը, միաժամանակ կավե տեխնիկայով հնագույն մեթոդով տպագրություններ պատրաստեց։

Բացմանը ներկա էին նաեւ ցուցահանդեսի հայաստանյան համադրող Արման Գրիգորյանը եւ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը։ Ցուցահանդեսում ներկայցվեց նաեւ մշակույթի նախարարության կողմից հրատարակված պատկերագիրքը, որ նվիրված էր հայկական տաղավարի բացմանը։

Լուսանկարները եւ տեքստը հատուկ ՕՐԵՐի համար՝ Արմինե Թորոյան եւ

Արչի Գալենց

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաեւ հարցազրույց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի հետ, որը վարում է Արչի Գալենցը։ https://vimeo.com/69276956

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Վենետիկի արվեստի միջազգային 57-րդ բիենալեում Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ` Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյանը
2. Գերմանիա. «Պրովայն» ցուցահանդեսում բացվել է հայկական տաղավար
3. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԳՐԱՆ ՊՐԻՙ ԱԴԵԼԻՆԱ ԿՅՈՒԲԵՐՅԱՆ ՖՈՆ ՖՅՈՒՐՍԹԵՆԲԵՐԳԻՆ
4. Հաղթանակի օրը` հաղթանակով. Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: