ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ Carrefour-ը կաշխատի Հայաստանում

06 փետրվարի, 2013 | 16:15

ԵՐԵՎԱՆ-«Ես համոզված եմ, որ Carrefour-ը պետք է իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետությունում, և մենք, որպես կառավարություն, ամեն ինչ անելու ենք նպաստավոր պայմաններ ստեղծելու համար», -այսօր ԱԺ-ի հետ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է panorma.am կայքէջը։

Վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպել է «Carrefour,-ի ներկայացուցիչների հետ և քննարկել բոլոր հարցերը, որոնք հետաքրքրում են ներդրող կողմին:

«Առաջինը, Հայաստանի Հանրապետությունը և կառավարությունը խիստ շահագրգռված են, որպեսզի «Carrefour,-ը ներկայացված լինի մեր շուկայում և մատուցի այն ծառայությունները, որ նա աշխարհով մեկ մատուցում է, քանի որ դա իր մեջ պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ՝ մեր տնտեսության համար է դա կարևոր, դա կարևոր է մրցակցային դաշտիւ ձևավորման առումով, դա նոր մշակույթի ներդրում է, նոր տիպի ինստիտուտների ձևավորումն է, ենթակառուցվածքների ձևավորումն է, գյուղատնտեսական ապրանքների գնումներ, փաթեթավորում, ծառայությունների մատուցում, այդ թվում՝ նաև հայկական ապրանքների արտահանում: Դրա համար «Carrefour,-ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում, և մենք առաջարկել ենք մեր առաջարկները «Carrefour,-ին՝ որպես կառավարություն, որպեսզի նա հնարավորին չափ արագ հայտնվի մեր շուկայում», -հայտարարեց վարչապետը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ քննարկումների ժամանակ նրանք ասե՞լ են, թե ինչպիսի խոչընդոտների են հանդիպել Հայաստանում, վարչապետը պատասխանեց, որ օրենսդրական դաշտի հետ կապված նրանց կողմից որևէ դժգոհություն չի եղել:

«Միակ խնդիրը, որ անհամաձայնություն ունեն, դա մասնավոր հատվածի երկու սուբյեկտների մեջ խնդիրն է, այդ հուշագրով ամրագրված սկզբունքների պահպանման խնդիրն է և կոռեկտ չէ. եթե կառավարությունը սկսի մեկնաբանել այդ խնդիրը` այս կամ այն կողմին պաշտպանելու համար», -հավելեց Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով, երկու մասնավոր ընկերությունները պետք է գտնեն իրենց համար ընդունելի լուծումներ:

Նշենք, որ նախատեսվում էր, որ «Carrefour,-ը աշխատելու է Երևանում, մասնավորապես «Դալմա-Գարդեն-Մոլ,, առևտրային կենտրոնում, որը պատկանում է ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին:

 

Orer.eu

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: