ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վարչապետ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկային

04 նոյեմբերի, 2015 | 12:57

duak abrahamian 6duka abrahamyanՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային:
Ողջունելով հյուրին՝ վարչապետն արժևորել է հավատով և աշխարհընկալմամբ միմյանց կապված հայ և չեխ ժողովուրդների հոգևոր փոխհարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Կարդինալ Դոմինիկ Դուկային՝ Պրահայի «Սուրբ Հոգի» եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին փոխանցելու, ինչպես նաև չեխահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ Պրահայի հավատավոր հայ համայնքի համար չափազանց կարևոր և նշանակալից է հայրենիքից հեռու սեփական եկեղեցի ունենալը, ինչը կարևոր նշանակություն ունի հայի ինքնության պահպանման գործում: Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործի և Ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայում տեղի ունեցած միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:
duak abrahamian 7Կարդինալ Դոմինիկ Դուկան շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար և կարևորել միջեկեղեցական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: Ըստ Կարդինալ Դուկայի, միջպետական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեն հոգևոր կապերը: Կարդինալը նշել է, որ տպավորված է հայկական հոգևոր արժեքներով և մշակույթով: Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական երկխոսության մակարդակը, կարևորել տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում կապերի խորացումը:
Հայանպաստ գործունեության և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների իրականացմանը գործուն մասնակցության համար Կարդինալ Դոմինիկ Դուկան պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:


Առնչվող նյութեր
1. Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին
2. Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Դուկան հնգօրյա այցով մեկնեց Սուրբ Էջմիածին
3. Կարդինալ Դոմինիկ Դուկան կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
4. Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հանդիպել է ՀՀ նախագահին
5. Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
6. Կարդինալ Դոմինիկ Դուկա. ,,Հայ ժողովրդի դերը մշակութային եւ հոգեւոր կյանքում անփոխարինելի է”
7. Ապրիլի 24. Պրահա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: