ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՎԱՐՇԱՎԱ. Լեհահայերը նախանշել են 2017 թվականի ծրագրերը

06 դեկտեմբերի, 2016 | 09:48

Հոբելյանական միջոցառումների հանձնաժողովի նիստ Վարշավայում

poland-zzoghov3-2016Վարշավայում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նիստ և տեսակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության հետ։

2016 թվականի դեկտեմբերի 3-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նիստ, որը վարում էր Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:
Միջոցառմանը մասնակցում էին դեսպանության աշխատակիցներ, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքների և հայկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, գիտնականներ, նկարիչներ և այլք:

Իր խոսքում դեսպան Էդգար Ղազարյանը, ընդգծելով 2017 թվականին կայանալիք երկու մեծ հոբելյանների կարևորությունը, ընդգծեց, որ ողջ տարվա ընթացքում Լեհաստանի տարբեր քաղաքներում կայանալիք տարաբնույթ միջոցառումները նաև հրաշալի առիթ են ստեղծում լեհ հասարակությանը առավելագույնս ներկայացնելու Հայաստանը, հայ ժողովրդի հարուստ պատմությունը, մշակույթը, Լեհաստանի հայ համայնքի անցած յուրօրինակ ճանապարհը, ինչպես նաև նրա ունեցած կարևոր դերակատարումը Լեհաստանի պատմության մեջ: Դեսպան Ղազարյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ծրագրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

poland-zoghov2016Հոբելյանական հանձնաժողովի նիստի ընթացքում տեսկոնֆերանսի միջոցով ուղիղ կապ հաստատվեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության հետ: ՀՀ սփյուռքի նախարարությունից տեսակոնֆերանսին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, նախարարության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների և առանձին ծրագրերի ղեկավարներ, որոնք իրենց հերթին ներկայացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը` ակնկալելով դրանցում Լեհաստանի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը և մասնակցությունը:

Լեհաստանից ելույթներով հանդես եկան Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Լեհաստանի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Արա Սայեղը, «Արմենիա ֆաունդեյշն» հիմնադրամի խորհրդի նախագահ Մարթա Աքսենտովիչ-Բոհոսևիչը, Հայ-լեհական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, Հայ-լեհական համագործակցության կազմակերպության նախագահ Կարեն Շահումյանը, հայկական խոհանոցի մասնագետ Դիանա Վոլոխովա-Սարգսյանը, Վարշավայի Կարդինալ Վիշինսկու անվան համալսարանի պրոֆեսոր Վալդեմար Դելուգան:
Վերջիններս ներկայացրեցին իրենց կազմակերպությունների կողմից նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, որոնց թվում են հայագիտական գիտաժողովներ, մշակութային միջոցառումներ և այլն:
Անդրադարձ կատարվեց նաև լեհահայ համայնքում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ ձեռնարկվելիք քայլերին:
poland-zoghov-2-2016 poland-zoghov-3 poland-zoghov-8 poland-zoghov-kanaik poland-zoghov4 poland-zoghov5 poland-zoghov6 poland-zoghov7 poland-zoghov2016

Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: