ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վարշավայում կայացավ Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը

10 մայիսի, 2017 | 11:58

2017 թվականի մայիսի 8-ին Վարշավայի Գյուղատնտեսության ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը, որը կազմակերպել էին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը և ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Համաժողովին իր ուղերձն էր հղել Լեհաստանի Սեյմի նախագահ (մարշալեկ) Մարեկ Կուխչինսկին: Համաժողովի ներկա էր ԼՀ Սենատի անդամ Յան Մարիա Յակովսկին, ով համաժողովի մասնակիցների փոխանցեց ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու ողջույնները:
Համաժողովի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենջեյովիչը:


Դեսպան Ղազարյանն իր խոսքում, մասնավորապես նշեց, որ Լեհաստանի հայ համայնքն առանձնահատուկ դեր ունի հայկական Սփյուռքում: «Դարեր շարունակ ապրելով Լեհաստանում` հայերը կարողացել  են մշտապես իրենց դրսևորել իբրև այդ երկրի արժանավոր քաղաքացիներ` մշտապես պահպանելով իրենց ազգային ինքնությունը: Նրանք կարողացել են հարստացնել և սերնդից սերունդ փոխանցել մեր դարավոր մշակույթն ու ավանդույթները` թողնելով արժեքավոր ժառանգություն` այն ծառայեցնելով նաև Լեհաստանի զարգացմանը և ամրապնդվելով մեր երկու ժողովուրդների փոխադարձ անկեղծ հարգանքն ու բարեկամությունը», – նշեց Էդգար Ղազարյանը։


ՀՀ դեսպանն նաև հույս հայտնեց, Լեհաստանի հայերի համաժողովը լավ հարթակ կհանդիսանա համայնքին հուզող հարցերը վեր հանելու, քննարկելու, համատեղ ուժերով դրանց լուծման ուղիները գտնելու, համայնքն ավելի կազմակերպված և միասնական դարձնելու համար:
Այնուհետև, համաժողովի ընթացքում տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ: Բանախոսություններով հանդես եկան Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Հայ Կաթողիկե եկեղեցու Վարշավայի և կենտրոնական Լեհաստանի հոգևոր հովիվ, Յուզեֆ Նաումովիչը, Գլիվիցեի Յուզեֆ Թեոդորովիչի անվան հայ համայնքի ներկայացուցիչ Բոգդան Կասպրովիչը և Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը:


Համաժողովի ամփոփիչ քննարկման թեման հայապահպանության խնդիրներն էր, որը վարեց Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։
Համաժողովի շրջանակներում Վարշավայի Գյուղատնտեսության Ազգային գրադարանի ճեմասրահում կազմակերպվել էր Լեհաստանում բնակվող հայազգի գեղանկարիչ Գրիգոր Ասլանյանի նկարների ցուցահանդեսը, ինչպես նաև Իսպանիայում բնակվող հայազգի գործիչ Արարատ Ղուկասյանի «Փնտրտունքերի ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուի լեհաստանյան շնորհանդեսը:

 


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
3. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
4. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
5. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
6. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
7. Հայկական Քոչարի են պարել նաեւ Վարշավայի կենտրոնական հրապարակում
8. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
9. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
10. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: