ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում

14 մայիսի, 2018 | 15:09

Հունիսի 12-ին Պրահայի Խոդովսկա մշակութային կենտրոնում հանդես կգա հանրաճանաչ բելգիահայ դուդուկահար Վարդան Հովհաննիսյանը ՝ հայկական արմատներով թուրք սազահար Էմրե Գյուլտեկինի հետ։ Նրանք կներկայացնեն հայտնի ,,Ադանա» ծրագիրը, որով 2015 թվականին հանդես են եկել եվրոպական մի շարք քաղաքներում։

Հիմնականում կհնչեն գործիքային կատարումներ, իսկ Էմրեն հայերենով կերգի ,,Ադանա,, եւ  Ջիվանու ,,Համբերի հոգիս,, երգերը,  ինչպես նաեւ թուրքերենով կկատարի Հրանտ Դինքին նվիրված երգ։

Դահլիճում տեղերը սահմանափակ են, այնպես որ շտապեք ձեռք բերել տոմսեր, որոնք վաճառվում են գովազդում նշված  կայքէջերում։ Տոմսերի արժեքն է 300 կրոն եթե գնեք կազմակերպիչների կայքէջից՝  www.pjmusic-eshop.cz   կամ www.jmw.cz.

ՊԱՏՎԻՐԵԼ ԱՅՍՏԵՂ  zde

Ի դեպ, ՕՐԵՐ-ի առաջիկա համարում, որ նվիրված է  բելգիահայ համայնքին, կարող եք կարդալ նաեւ հանրաճանաչ  դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի մասին։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Պրահայում նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը
2. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
3. Չեխական Սոկոլովում բացվեց ռազմագերիներին նվիրված հուշարձան. նրանց թվում են տասնյակից ավելի հայեր
4. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկի հետ
5. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
6. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
7. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
9. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
10. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: