ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վատիկան. Սուրբ Աթոռում նշվեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը

26 ապրիլի, 2017 | 20:16

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մասնակցությամբ

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին Հռոմում և Նեապոլում՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մասնակցությամբ:

Ապրիլի 23-ին Տիբերյան կղզու Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները, Սանտ Էջիդիո համայնքի եկեղեցականների հետ միասին, առաջին անգամ համատեղ ծիսական արարողություն կատարեցին՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, իտալահայ համայնքի անդամներ:

Ապրիլի 24-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Նեապոլի արքեպիսկոպոս Կարդինալ Կրեշենցիո Սեպեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների առջև մատուցած Տիրունական աղոթքից հետո իր ողջույնի խոսքն ուղղեց եկեղեցում հավաքված հավատացյալներին: Նա իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին նեապոլցիների կողմից սիրված Սուրբ Գրիգոր Հայի մասունքները դեռևս 2 տարի առաջ սկզբնական մատուռ վերադարձնելու նախաձեռնության համար: Այնուհետև հնչեց Սրբին նվիրված հիմնը:

Արարողությունից հետո թափորը շարժվեց դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող, որտեղ Կարդինալ Սեպեն իր աղոթքը հնչեցրեց Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Ընթերցվեց Հովհաննես-Պողոս 2-րդի և Ֆրանցիսկոս 1-ինի կողմից Ծիծեռնակաբերդում հնչեցրած աղոթքները: Միջոցառմանը ներկա էին նաև Նեապոլի հայ համայնքի անդամներ:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը նաև հարցազրույց էր տվել իտալական «La Stampa» հեղինակավոր թերթին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագայի համար:

ՀՀ դեսպանը նշել էր, «Անցյալը կարող է օգնել մեզ ապագային նայելու հարցում, և դրա համար հայերն անխոնջ պայքարում են արդեն ավելի քան մեկ դար: Դեսպանի խոսքերով, եթե հարյուր տարի առաջ հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը ճիշտ գնահատականի արժանանար, ինչպես ուշացումով ազգերն անում են վերջին տասնամյակներին, հավանաբար այսօր կունենայինք այլ իրավիճակ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեպքում: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ դեսպան Մինասյանն ընդգծել է, որ հայերը Թուրքիայից սպասում են այն քայլին ու գիտակցմանը, որ անցյալում մշակութային և քաղաքական բազմազանությունն իրենց հարստությունն են եղել: Մինչդեռ, այս ընդհանուր հիշողությունը մշտապես մերժվում և մոռացվում է»:

Տեղեկանք. Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին նվիրված է 20-րդ դարի քրիստոնյա նահատակներին և եկեղեցու խորանների վրա ներկայացվում են վերջիններիս՝ այնտեղ պահվող մասունքները: Դրանց թվում են նաև Հայոց ցեղասպանության երկու նահատակների մասունքները: 


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին
4. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
5. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
6. Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
7. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
8. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
9. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
10. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: