ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վառնա. Վերականգնվում է Զորավար Անդրանիկի տունը՝ Հարություն Հովսեփյանի ջանքերով

03 հոկտեմբերի, 2016 | 11:36

 

 
andranik-oravari-tun-varnaԻնչպես ՕՐԵՐ-ին տեղեկացնում է բուլղարահայ ,,Կանթեղ Արարատյան,,-ը, այլևս 2-3 շաբաթ է,  ինչ Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի հովանավորությամբ և նրա անմիջական հսկողության ներքո Վառնայի Գալաթա թաղամասում գտնվող Զորավար Անդրանիկ Օզանյանի տանը, որը աշխարհում միակ կանգուն մնացած մեծ հայորդու տունն է, մեկնարկել են վերականգնողական աշխատանքները: Հայտնի է, որ այն վերականգնողական և շինարարական աշխատանքների ավարտից հետո վերածվելու է Տուն-թանգարանի և գրանցվելու է Բուլղարիայի Մշակութային կոթողների պահպանության կոմիտեում:
Շինարարական աշխատանքների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, «Կանթեղ Արարատյան» բուլղարահայ էլէկտրոնային կայքի թղթակիցը հանդիպել և զրուցել է պ-ն Հովսեփյանի հետ:
Իր խոսքում ԲՀՄ նախագահը տեղեկացրել է, որ առաջին հերթին աշխատանքներ են սկսվել տան ողջ բակի պարսպապատման համար: «Բակը ամբողջությամբ պարսպապատված էր մետաղյա ցանցով: Հիմա մենք այն փոխարինում ենք քարե պարսպով, որն ինքնին հնաոճ տեսք է ունենալու», նշել է պ-ն Հովսեփյանը:
Չնայած հսկայական տարածությանը, որը պարսպապատվում է, ԲՀՄ նախագահը անդրդվելի է իր որոշման մեջ, քանի որ, ինչպես ինքն է նշում, այն կառուցվում է դարերի համար և սերունդներին հարկ է թողնել որակով աշխատանք:
andranik-zoravar-tun-1Միաժամանակ հսկայական աշխատանք է տարվում տան տանիքի վրա: Հարություն Հովսեփյանը մեր զրույցում նշեց, որ տանիքը ևս ամբողջությամբ փոխարինվելու է, քանի որ ժամանակը իրենն ասել է, և այն գտնվում է անմխիթար վիճակում: «Տանիքի վերականգնողական աշխատանքների ժամանակ ևս մեր հիմնական նպատակն այն է, որ այն ունենա հնաոճ տեսք, բայց միաժամանակ լինի կայուն և որակով», իր խոսքում շեշտել է նա:
Զորավարի աշխարհում միակ կանգուն տունը հնարավոր եղավ փրկել Հարություն Հովսեփյանի տարիներ տևած պայքարի արդյունքում: Տան սեփականատերերը, որոնք ազգությամբ հայեր էին և կալվածքը ժառանգություն էին ստացել Զոր. Անդրանիկի կնոջ՝ Նվարդ Օզանյանի կողմից, որոշել էին այն քանդել և տեղում բազմաբնակարան շենք կառուցել: Սակայն պ-ն Հովսեփյանին ի վերջո հաջողվեց իր անձնական միջոցներով այն գնել և փրկել կործանումից:
andranik-zoravar-tun-2Այսօր էլ մեծ հայորդու միակ տունը Տուն-թանգարանի վերածելու գործում Հարություն Հովսեփյանը ներդրել է իր անձնական միջոցները, քանի որ, ինչպես ինքն է նշում, Զորավարը շատ ավելին է զոհել մեր ժողովրդի և մեր Դատի համար, որքան մենք այսօր կարող ենք անել նրա հիշատակի համար:
andranik-zoravar-tun-3«Մեր նպատակն է, որ Զոր. Անդրանիկի Տուն-թանգարանը վերածվի յուրօրինակ մի ուխտավայրի աշխարհասփյուռ մեր եղբայրների ու քույրերի համար, որոնք կներշնչվեն և կնվիրեն իրենց անձերը այն նվիրական իղձերի իրականացմանը, որոնց համար իր կյանքը նվիրել է Անդրանիկը», նշել է Հարություն Հովսեփյանը, առանց որևէ կերպ անդրադառնալու բոլոր այն դժվարություններին, որոնք դեռ առջևում են:
«Դժվարությունները հաղթահարվում են, գործն է մնում …», մեր զրույցի վերջում նշել է ԲՀՄ նախագահ Հարություն Հովսեփյանը և շարունակել իր զրույցը շինարարական աշխատանքները ղեկավարող պատասխանատու անձանց հետ՝ անմիջականորեն հետևելով գործավորների աշխատանքներին:
«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք
(ԲՈՒԼՂԱՐԻԱ)


Առնչվող նյութեր
1. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
2. Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
3. Դեսպան Սարգսյանը քննարկել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը:
4. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
5. Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի
6. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
7. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում
8. «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի երգի-պարի համույթը «Պլովդիվ 2017» միջազգային ֆոլկլորային փառատոնում
9. Բուլղարիա. Հիշատակի ձեռնարկներ Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում, Բուրգասում, Սլիվենում
10. «Բուլղարների համաշխարհային ասոցիացիա»-ն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ախալցխայում տեղի է ունեցել խուլիգանություն՝ ազգային խտրականության հենքի վրա  
2.ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3.Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
4.Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության շարունակական աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին. նախարար Զ. Մնացականյան
5.Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,
6.Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
7.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
8.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
9.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
10.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: