ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վանաձորում էլ տեխնոպարկ կստեղծվի

13 փետրվարի, 2014 | 15:57

vanadzor2Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր որոշել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նպատակով ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանից (Պոլիտեխնիկ) վերցնել անհատույց օգտագործման իրավունքով Վանաձոր քաղաքում նրան ամրացված գտնվող մասնաշենքի եռահարկ կառույցը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Վանաձորի տեխնոպարկում կգործի 2 գիտահետազոտական կենտրոն եւ 20-ից ավել ընկերություններ:

Շենքի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո Վանաձորի տեխնոպարկը Գյումրու տեխնոպարկի օրինակով կծառայի որպես ինկուբացիոն կենտրոն ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նորաստեղծ լաբորատորիաների եւ ընկերությունների համար: Այն կխթանի նոր ներդրումների ներգրավումը, սկսնակ ընկերությունների ձեւավորումն ու աշխատատեղերի ստեղծումը:

Կառավարության որոշմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ճանաչվել է Վանաձորի տեխնոպարկի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների գլխավոր օպերատոր:

ՄԵԴԻԱՄԱՔՍ


Առնչվող նյութեր
1. Վանաձորցի բազմանդամ ընտանիքը ,,դոմիկից,, տեղափոխվեց նոր տուն
2. Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն
3. Վանաձորի օրը՝ վարչապետի մասնակցությամբ
4. Վանաձորում բացվեցին նոր տեխնոլոգիական կենտրոնը եւ ֆուտբոլի ակադեմիան
5. ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
6. Եվրոպայի օրը Վանաձորում` Լիտվայի եւ Չեխիայի դիվանագետների մասնակցությամբ
7. Վանաձորում բացվեց ԱՍԱԼԱ-ի հուշակոթողը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: