ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը

10 հունվարի, 2018 | 16:22

Հայ և պարսիկ ժողովուրդի պատմական, մշակութային, տնտեսական և քաղաքական կապերը իրենց արմատներով գնում են դարերի խորքը։Անդրադառնանք իրանահայ մշակութային կյանքի դրսևորումներից մեկին՝թատրոնին։

Իրանահայ իրականության մեջ թատրոնը ձևաորվել է 19-րդ դարի վերջին 70-80-ական թթ․Թավրիզում,Թեհրանում, Նոր Ջուղայում,Ռաշտում և Անզալիում սկսեցին կազմավորվել դպրոցական ներկայացումներ,երևան եկան տնային թատերական առաջին ներկայացումները։ Ներկայացնենք աշխարհահռչակ Վահրամ Փափազյանին ու նրա կողմից Թեհրանի թատրոնի հիմնադրման մասին։

Այս տարի հունվարի 6-ին լրացավ սիրված դերասան գրող Վահրամ Փափազյանի ծննդյան 130 ամյակը։

Նշանավոր դերասան, գրող Վահրամ Փափազյանը ծնվել է Հունվարի 6-ին  Կ.Պոլսում 1888 թվականին, միջին խավին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Գամերը, որ այդ ժամանակ եղել է հեռագրատան պաշտոնյա ունեցել է որդու անկարիք մանկությունը և ուսումն ապահովելու հնարավորություն։ Սովորել է Սագըզաղաճի ու Մոտայի Մխիթարեան վարժարաններում, Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, ապա՝ Միլանի գեղարվեստի ակադեմիայում։Վահրամ Փափազյանը ականատեսն է լինում հայ ժողովրդի հալածանքներին թուրքական բռնապետության տակ։ Փափազյանը սովորում է Վենետիկի հայկական քոլեջում 2 տարի (19051907) և այնուհետև հայտնվում է ՄիլանիԳեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ (19081911), ամռան ամիսներին, նա ուսումնական ծրագրի շրջանակներում շփվում է իտալական թատրոնի հայտնի դերասանների հետ՝ Ցակոնի, Նովելլի, հանդես է գալիս նրանց խմբերում։Մինչ այդ Փափազյանը թեթևակի շփվել էր կովկասահայ թատրոնի հետ։ Խոսենք նրա Թեհրանի թատրոնի հիմնադրման մասին։ Թեհրանի հայ թատրոնի պատմության մասին առաջին տեղեկությունները քաղում ենք «Իրանահայ վերջին 50 ամյա թատրոնի վաստակավորները» աշխատությունից։

Իրանահայ գաղութի մշակույթի կրթօջախների, մասնավորապես թատրոնի հիմնադրման առաջատար շրջանն է համարվում Թեհրանը։

Այստեղ հայերը թատրոն են հիմնել 1881թ։Սկզբում ներկայացնումները հիմնականում տեղի էին ունենում տներում՝Մանաս Ապերի, ապա դերձակապետ Հովսեփ Թադևոսյանի տանը։ հիմնականում խաղացվում էին «Ուստա Պետրոս», «Երկու քաղցածներ» և «Շուշանիկ», ապա և ուրիշ ներկայացումներ։ Այդ ժամանակ կանանց դերերը կատարում էին տղամարդիկ։ 1884 թվականի վերաբերյալ «Նոր-Դար»-ի մեջ 1885թ․N 18-ում «Նամակ Պարսկաստանից» վերնագրով հոդվածում կարդում ենք․՛՛Երեք տարի է թատերական ներկայացումներ են լինում՛՛։ Դեկտեմբերի 22-24-ը ընկած հատվածում բեմադրվում են ներկայացումներ հայ և պարսից, Եվրոպայի և վերջին գիշերը՝հայ կանանց համար։Այս շենքում կառուցվում է թատերասրահ։

Ըստ Մամյանի՝1885-88թթ վերաբերյալ տեղեկություններ չկան։1889 թվականի թատերական ձեռնարկների մասին «Մշակ»-ի մարտի 30-ի համարում «Նամակ Պարսկաստանից» թղթակցության մեջ գրված է․՛՛Տարիներ ի վեր սիրողներն ամեն ձմեռ ներկայացում են կազմակերպել դպրոցի օգտին, դերասան հյուրեր Փառանձեմ և Գրիգոր Աբրահամյաններն տեղի սիրողների մասնակցությամբ 10 ներկայացում տվին։Դրանք էին՝հայերեն լեզվով «Ջրաղացպանի աղջիկը», «Կախարդված իշխան» և այլն,իսկ պարսկերենով՝՛՛Ակամա բժիշկ՛՛, «Բռնի ամուսնություն» և այլն։  Ըստ Արսեն Մամյանի հաղորդած տվյալների 1890-96թթ-ի հայ թատրոնի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Ավելի ուշ՝1930 թվականին, Թեհրան են ժամանում Կոստանյան ամուսինները,Մահար ամուսինները, դերասաններ Միշա Մանուկյանը,Մանուէլ Մարությանը, և աշխարհահռչակ Վահրամ Փափազյանն,որի Թեհրանյան գործունեությունն էլ փորձենք լուսաբանել։ Թեհրանում անցկացրած ներկայացումների մասին նա պատմում է իր հեղինակած «Աշխարհի թատրոններում» գրքում․՛՛1933 թվականի նոյեմբերի վերջերին Իրանի «Շիր-օ-Խորշիդ» բարեգործականի հրավերով ժանանեցի Թեհրան։Հրավերի հիմնական նպատակն էր իմ ջանքերով և աջակցությամբ կազմակերպել ազգային թատրոն։Հանձնաժողովը մշակել էր այնպիսի մի ծրագիր ինչպիսին օրինակ Շեքսպիրի «Համլետ»-ը, «Օթելլո»-ն , Մոլլերի «Տարտյուֆ»-ը և «Դոն-Ժուան»-ը,Շիլլերի «Ավազակներ»-ը,Լեռմոնտովի «Դիմակահանդես»-ը,որոնք ուսումնառություն էին առել եվրոպայում և համապատասխան լրացուցիչ աշխատանքներ տանելուց հետո ընդգրկվել ազգային թատրոնի հիմնական կազմում։

Սակայն իրանական «Շիր-օ-Խորշիդ» կազմակերպությունն ինձ խնդրում էր,որպեսզի ես չսպասելով երիտասարդների առաջին թատրոնի բեմադրությանը, նույն թատրոնի տեղական սիրողների հետ մասնակցեմ ներկայացմանը՝ի պատիվ կազմակերպության։Այսպիսով ես համաձայնվեցի այդ առաջարկությանը, քանի որ սրտանց ցանկանում էի աջակցել Իրանի ազգային թատրոնի շենքի կառուցմանը»։Փափազյանն իր վերոհիշյալ գրքում ասում է,որ թատրոնը եվրոպական հասկացությամբ Պարսկաստան է ներթափանցել 20-րդ դարի սկզբին, որին նպաստել է 1906թ հեղափոխությունը։ Հեղափոխության հետ սկսում են կազմավորվել թատերական խմբեր, որոնք հիմնական շենքեր չունենալով՝սկզբում խաղում էին հասարակական դահլիճներում․

Այսպես,օրինակ՝՛՛Շերքեթ է քոմեդի –է-Իրան՛՛ թատերական խումբը սկզբում ներկայացումների էին  տվել Թեհրանի «Գրանդ հոթելում»։ Թեհրանի թատերական խմբերում բոլոր կանանց դերերը կատարվել են տղամարդկանց կամ հայ դերասանուհիների մասնակցությամբ։ «Ես լուսավորության նախարարին ներկայացրեցի տարրական դպրոցի և տիկնիկային թատրոնների ստեղծման ծրագիրը,բայց Թեհրանում չգտնվելով բավականին կարգապահ ուսուցիչներ՝ստիպված սկսեցի ինքս պատրաստել»։Որոշված էր,որ թատրոնի բացումը պետք է արվեր «Օթելլո» բեմադրությամբ,իմ իսկ մասնակցությամբ։ Ես պետք է դերը տանեի ֆրանսերենով, իսկ իմ երիտասարդ խաղընկերները՝պարսկերենով։Սակայն այստեղ մի խոչընդոտ էր առաջ քաշվում․Ես այդ երիտասարդների հետ չէի կարող «Օթելլո» և մասնավորապես, Շեքսպիր խաղալ, ուստի և առաջարկեցի խաղալ տեղացի հայ սիրողների հետ,որում Օթելլոյի դերը պետք է խաղայի հայերենով»-գրում է Փափազյանը։ Նրա առաջարկությունն ընդունվեց, և այդ հյուրախաղերը կնքվեցին հաջողությամբ։ Սակայն դա վերջը չէր,նրանք փորձում են «Օթելլո»-ն Փափազյանն առանձին կատարողներին ստիպում է փորձել դերերը պարսկերեն և ֆրանսերեն լեզունեով։ Ի վերջո 1934թ․ բարձրաստիճան տոնախմբության պայմաններում «Փալաս» թատրոնի շենքում տեղի ունեցավ «Օթելլո»-ն կնքվեց մեծ հաջողությամբ,քանի որ պետք է նկատի ունենանք այն փաստն,որ այստեղ Շեքսպիրի լավագույն պիեսներից մեկը բեմադրվեց մայրենի պարսկերեն լեզվով։Թեհրանում «Օթելլո»-ի անդրանիկ պարսկերեն բեմականացման փաստը հայ մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի նախաձեռնությամբ հատկապես արժևորվում է հայերի դերն Իրանի մշակույթի մեջ։1937թ  մայիսի 29-ին Մ․Մարությանի բեմադրված «Ուրիել Ակոստա» բեմադրությունով ժամանակավորապես դադարեցվում և արգելքի տակ են դրվում հայկական ներկայացումները։

Ահա այսպիսի վարիվերումնային կյանք է ունենում Թեհրանի թատերական կյանքը։ ՛՛Հայ թատերասիրաց ընկերությունը՛՛ ցրվում է, սակայն հետո՝հետպատերազմյան տարիներին, Թեհրանի հայ գաղութի ուժերը փորձում են միավորվել,որը նույնպես ձախողվում է։ Այստեղի թատրոնի հիմնադրման հիմնական ուժն է հանդիսացել աշխարհահռչակ Վահրամ Փափազյանը։

Օգտագործված գրականություն

1․՛՛Իրանահայ վերջին 50 ամյա վաստակավորները՛՛-կազմող և խմբագրող Արսեն Մամյան։ Հայ մշակութային Արարատ կազմակերպություն Թեհրան Ալիք 1985թ․հրատարակչություն։

2․Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Արևելագիտության ինստիտուտ «Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ժողովուրդներ»,հատոր 8,Իրան,Էջ 265-267,Հ․Հ․Մարտիրոսյան «Իրանահայ գաղութի պատմությունից» Երևան 1975թ։

3․ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Արևելագիտության սեկտոր «Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների ժողովուրդներ»հատոր 4 Իրան։ Հ․Հ․Մարտիրոսյան «Հայերի տեղաբաշխումն Իրանում դեմոգրաֆիկ տվյալներ»,էջ 150-151, Հ․Հ․Մովսիսյան; «Էջեր պարսկական թատրոնի պատմությունից», էջ 184։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն Երևան 1969թ։

4․Հովհաննես Փահլևանյան «Իրանահայ համայնքը 1941-79թթ»։ Հայկական ԽՍՀ ԳԱ Սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժին։Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն,Երևան 1989 թ․էջ 228-236  «Թատրոն և կինո»։

5.В.Папазян ”По театрам мира” ”Ленинград-Тегеран” 1937г. Издательство ”’ Искусство”-М

Գարիկ Ավետիսյան

 

 


Առնչվող նյութեր
1. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
2. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
3. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
4. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
5. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
6. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
7. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ
9. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին
10. Համլետ Չոբանյանի «Լռության Մեղեդի» մենաներկայացումը Բեռլինում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: