ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վահան Մարտիրոսյանը կղեկավարի Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը

19 մայիսի, 2013 | 22:15

ՕՍՏՐԱՎԱ- Մայիսի 20–ին ժամը 19:00–ին Օստրավայի Gong – multifunkční aula  դահլիճում Janáčkův máj’- ‘Յանաչեկի մայիս” 37-րդ միջազգային փառատոնը կբացվի Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթով։ Նվագախումբը կղեկավարի Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։ Հատկանշական է, որ անցյալ շաբաթ ,,Պրահայի գարուն,, փառատոնն էլ բացեց Ֆրանսիայի ազգային ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանի գլխավորությամբ։

Օստրավայի փառատոնի բացման համերգի ծրագրում ընդգրկված են Յանաչեկի, Բեթհովենի և Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Janáček: Sinfonietta . Beethoven: Koncert pro klavír a orchestr č. 3 c moll op. 37 եւ Chačaturjan: Symfonie č. 3 C dur “Poema”։

Ինչպես մեզ հետ ունեցած նախնական զրույցում նշեց Ֆրանսիական Նորմանդիայի Կան(Caen) քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի եւ Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, չեխական նվագախմբի հետ անցկացրած մի քանի փորձերից հիացած է, հատկապես` երաժիշտների բարձր պրոֆեսիոնալիզմով եւ անծանոթ դիրիժորին միանգամից ընկալելու կարողությամբ։

Համերգի տոմսերը կարող եք պատվիրել նաեւ փառատոնի պաշտոնական կայքէջում։ http://www.janackuvmaj.cz/cs/o-festivalu#

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի Պետական կամերային նվագախմբի եվրոպական համերգները
2. Մաեստրո Վահան Մարտիրոսյանի փայլուն ելույթը Պրահայի Սմետանայի անվան դահլիճում
3. Փետրվարի 16. Մաեստրո Վահան Մարտիրոսյանը Պրահայում կղեկավարի Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: