ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

“Վահանագեղձի հանգույցներ”. խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում

26 հուլիսի, 2018 | 09:22

 

Հայաստանի մեծահասակ բնակչության շուրջ 68%-ի մոտ առկա են վահանաձև գեղձի հանգույցներ: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր գրանցված դեպքերը վիրահատության ու նույնիսկ ուղղակի բուժման կարիք ունեն: Վահանաձև գեղձի հանգույցների ախտորոշման ու բուժման հետ կապված շատ հարցերի շուրջ մինչև այսօր էլ մասնագիտական առաջատար կենտրոններում քննարկումները շարունակվում են, մոտեցումները վերանայվում են, նոր մեթոդներ են կիրառվում: Շատ կարևոր է այդ ամենին համընթաց քայլելը, ՀՀ-ում առկա նոր մոտեցումները ներդնելն ու կիրառելը, ինչպես և հանրությանը հանրամատչելի ինֆորմացիա տրամադրելը, այնինչ հայերենով նման գրականությունը խիստ սակավ է:

Այս բոլոր բացերի լրացմանը նպաստելու համար Աստղիկ ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, Բ.Գ.Թ, դոցենտ, էնդոկրին վիրաբուժությանն առնչվող առաջատար միջազգային մի շարք ասոցացիաների անդամ Արմեն Վարժապետյանը գիրք է տպագրել “Վահանաձև գեղձի հանգույցներ” խորագրով: Գրքում մանրամասն անդրադարձ է կատարվել վահանաձև գեղձի կառուցվածքին, ֆունկցիաներին, հանգույցների ախտորոշման ու բուժման խնդիրներին: Գրքում ներկայացված են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող համաշխարհային առանցքային կենտրոնների մշակած սկզբունքները.

“Կարծում եմ շատ դեպքերում միջազգային առաջատար մասնագիտական կազմակերպությունների մոտեցումները մեզ մոտ չեն կիրառվում, հայրենական գրականությունն էլ այս հարցերի շուրջ շատ քիչ է կամ բացակայում է: Հետևաբար այս գիրքը կարծում եմ հետաքրքիր կլինի և փորձառու և երիտասարդ մասնագետների համար, ինչպես նաև պացիենտների համար էլ այն կարող է շատ օգտակար լինել”, – “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի հետ զրույցում ասաց Արմեն Վարժապետյանը:

Հավելենք, որ գիրքը հաստատվել է ԿԳՆ-ի կողմից որպես ուսումնական ձեռնարկ բժշկական կրթական հաստատությունների բարձր կուրսների ուսանողների, օրդինատորների, ինտերների ու պրակտիկ բժիշկների համար:

Գիրքը ձեռք բերելու համար կարող եք կապվել հեղինակի հետ https://www.facebook.com/dr.varzhapetyan/ էջի միջոցով:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: