ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վախճանվել է չեխ հայագետ-վրացագետ Վացլավ Չեռնին

23 հունվարի, 2017 | 10:10

ՊՐԱՀԱ.ՕՐԵՐ.– Հունվարի 21-ին Պրահայում երկարատեւ հիվանդությունից հետո  85 տարեկան հասակում վախճանվել է չեխ հայագետ-վրացագետ Վացլավ Չեռնին։

Ինչպես ՕՐԵՐ-ը գրել էր 2016-ի առաջին համարում, Վացլավ Չեռնին ծնվել է 1931 թվականի մայիսի 25-ին։ Կովկասագետ, հայ գրականության թարգմանիչ Վացլավ Չեռնին դեռեւս 1950-ական թվականներին Կարլի համալսարանում պրոֆեսոր Եդլիչկայի մոտ ուսանել է հայագիտություն։

Հետագայում նույն համալսարանի Արեւելյան գիտությունների ֆակուլտետում ուսուցանել է իր իսկ հիմնած ,,Համընդհանուր կովկասագիտություն,,  առարկան։ Տիապետել է ոչ միայն արեւելահայերենին, այլեւ արեւմտահայերենին, որն իրեն ուսուցանել է Լուիզա Ասլանյանը։ Հետագա տարիներին նա թարգմանել է հայ գրականության դասականներին՝ Խաչատուր Աբովյանի ՙՎերք Հայաստանի՚ վեպը, Եղիշե Չարենցի ՙԵրկիր Նաիրին՚, Ակսել Բակունցի ՙՍեւ ցելերի սերմնացանը՚, Պերճ Զեյթունցյանի ՙԱմենատխուր մարդը՚։

Պրոֆեսոր Չեռնին տիրապետում է նաեւ վրացերենին եւ թարգմանել է նաեւ վրաց գրականության դասականներին։ Իր վերջին թարգմանությունը անգլերենից էր՝ Աննա Էլիզաբեթ Ռետգաթի ՙՀայերը՚ գիրքը, որը չեխերենով լույս տեսավ 2003 թվականին Պրահայում։
ՕՐԵՐ-ը դեռեւս 1999 թվականին տպագրել էր Արսեն Քոչարյանի հարցազրույցը անվանի հայագետի հետ, իսկ ՕՐԵՐ-ի 1-4-2016 համարում՝  հայագետ Միլադա Կիլյանովայի եւ Կատերինա Փերիխանյանի չեխերեն հարցազրույցը։
ՙՕրեր՚ը ցավակցում է անվանի գիտնականի տիկնոջը եւ հարազատներին։

Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 31-ին ժամը 15-ին Պրահայի  Ստրաշնիցե գերեզմանատան սգո սրահում։

ՕՐԵՐ

cerny vaclav VAC


Առնչվող նյութեր
1. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
2. Հայաստանին նվիրված երկու միջոցառում այսօր՝ Պրահայում եւ Բռնոյում
3. Setkání ,,Kulturní genocida, paměť a krása,, v Brně, 10. května
4. Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով երեք ակցիա մեկ օրում Պրահայում
5. ՀՀ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ` բողոքի ցույցերի պայմաններում
6. Նախագահի հրամանագրով դադարեցվել է Ցյուրիխյան արձանագրությունների ընթացակարգը
7. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան
8. Հայ-չեխական-վրացական գրական երեկո՝ նվիրված կովկասագետ Վացլավ Չեռնիին
9. ՊՐԱՀԱ.ՓԵՏՐՎԱՐ 23. Չեխ-հայկական-վրացական գրական երեկո նվիրված Վացլավ Չեռնիին
10. Պրահան հրաժեշտ տվեց հայագետ-կովկասագետ Վացլավ Չեռնիին՝ կոմիտասյան հնչյունների ներքո

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: