ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՎԱԶՕ-ի ցուցահանդեսները Ֆրանսիայում

30 հունիսի, 2018 | 08:44

Հունիսի 2-ին եւ հունիսի 9-ին Ֆրանսիայի Հարավ-արեւելքում գտնվող Ալպյան լեռների նշանավոր Վերկոր լեռնաշղթայի երկու կողմերում գտնվող տարբեր մշակութային տարածքներում տեղի ունեցավ  տեղաբնակ, բայց ծնունդով գյումրեցի արվեստագետ ՎԱԶՕ-ի /Վազգեն Պահլավունի-Թադեւոսյան) մի քանի գեղարվեստական նախագծերի անհատական եւ խմբակային ցուցադրությունները։

ՎԱԶՕ

Առաջին ցուցահանդեսը  Գրենոբլի մոտակայքում գտնվող ,, Կիեպեր,, ժամանակակից արվեստի գալերիայում էր, որտեղ արվեստագետը ցուցադրեց շուրջ հինգ տարի առաջ սկսած  ,,Գծեր,, ընդհանուր խորագիրը կրող նախագծից որոշ աշխատանքներ։ Տարբեր չափերի՝ փոքրածավալ գործերից եւ տպագրություններից մինչեւ երկու մետրանոց, հատուկ եղանակով պատրաստված թղթերի վրա խառը տեխնիկայով կատարված հորինվածքներ։

Այս նկարաշարքի գործերը կրում են հայեցողական եւ հոգեւոր հզոր լիցքեր, ինչպես նաեւ իմացաբանական խորհուրդների բազմաթիվ շերտեր։

Միօրինակ ,,անվերջ,, կրկնվող փոքրիկ գծիկները տարբեր ձեւերով եւ ուղղություններով ծավալվելով պատկերների հարթ, բայց գունեղ մակերեսներին ստեղծում են շարժական ռիթմերի եւ էներգետիկ հոսքերի կուռ ամբողջություններ։

Գործերը միտված են դիտողի մոտ  առաջացնելու հոգեւոր ,,պայածառացման եւ ազատագրման,,  վիճակներ, կյանքի ու հավերժության մասին խոհեր։

ՎԱԶՕ

Նկարիչը պատմում է, որ ինքը խորապես ներշնված է ոչ միայն տարբեր մշակույթների հոգեւոր ուսմունքներից, այլեւ միջնադարյան վանականների ու ծաղկողների օրինակելի խոնարհումից ու անսահման նվիրումից։ Հատկապես, երբ նրանք տարիներով,  համբերատարորեն, բազմացնում եւ կրկնօրինակում էին բազմաքանակ սուրբ գրքեր ու մատյաններ։

ՎԱԶՕ-ն ավելացնում է, որ շարքի իրականացման ակունքներում են  նաեւ հայոց բնաշխարհից եւ հինավուրց շինություններից եկող գունային եւ բազմաթրթիռ հուշերը, որոնք նա մշտապես եւ ամենուր կրում է  իր սրտում եւ իհարկե, երաժշտությունը, որը պարտադիր ուղեկցում է նրան կենտրոնացած ստեղծագործելիս։

 

Հաջորդ ցուցադրությունը Վերկոր լեռնաշղթայի արեւմտյան ստորոտում գտնվող դեռեւս հռոմեացիների կառուցած Դի գեղատեսիլ քաղաքի մոտ գտնվող  Սուրբ Խաչ նախկին մենաստանում էր, որից քիչ հեռու՝ Ռոքուբո գյուղակում է բնակվում ՎԱԶՕ-ն եւ իր արվեստանոցն էլ նախկին մի այլ մենաստանի շենքում է։

Նշենք, որ Սուրբ Խաչ նախկին վանական համալիրում  անցկացվում են բազմաթիվ տարաբնույթ մշակութային միջոցառումներ, հոգեւոր երաժշտության համերգներ, ցուցահանդենսեր, գիտաժողովներ, մեդիտացիայի եւ յոգայի պարապմունքներ։

Այստեղ էլ ՎԱԶՕ-ն ներկայացրեց  ,,Գծեր,,ի շարքից զատ, ավելի ազատ եւ էքսպրեսիվ ոճով արված ստեղծագործություններ, ինչպես նաեւ գործեր, որոնք արվել են իր երկու գերմանացի ընկեր- արվեստագետների հետ, որոնց հետ շուրջ 10 տարի համագործակցում է։

Երգահան եւ նկարիչ Դիտմար Բոնենը եւ քանդակագործ  լուսանկարիչ Պետեր Հյոլշերը դեռեւս 2008-ին ՎԱԶՕ-ի  հրավերով եղել են Հայաստանում եւ մասնակցել  ոչ միայն Գյումրիի 6-րդ բիենալեին, այլեւ համագործակցել են նշանավոր Բամբիռ ռոք խմբի հետ, թողարկել ձայնասկավառակներ ու պատկերագրքեր։

Ստեղծագործական եռյակը հանդես է գալիս ,,ՏՐԻՈ 27,,  ծածկանունով՝/ տես trio27.com  կայքէջը/։ Հաջորդ տարի նախատեսվում է նրանց այցը Հայաստան, ուր նրանք կներկայանան նոր նախաձեռնություններով։  Իսկ Սուրբ Խաչ եկեղեցում ներկայացվեց նրանց վերջին ՝ ,, Նիցշեի արահետը,, նախագծից նմուշներ։

ՕՐԵՐ

vazo

ՎԱԶՕ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
2. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
3. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
4. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5. Մինասի 90-ամյա հոբելյանը. նախագահը այցելել է մեծանուն նկարչի տուն
6. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
7. Լոնդոնում բացվել է մանկագիր Նունե Սարգսյանի կտավների ցուցահանդեսը
8. Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
9. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում
10. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: