ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն

18 օգոստոսի, 2018 | 14:02

Օգոստոսի 10-13-ը հոգևոր ապրումների և ուխտի նորոգության օրեր էին Ռումինիայի Հայոց Թեմում: Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշեց սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Դեռևս ուրբաթ օրվանից սկսվել էր հարյուրավոր ուխտավորների երթը դեպի Սուչավա քաղաք, ուր տեղի հայկական վանքերում ու եկեղեցիներում տեղի պիտի ունենային տոնական միջոցառումներն ու սրբազան արարողությունները:

Օգոստոսի 10-ին, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ դեպի Սուչավա ճանապարհին առաջին կանգառը տեղի ունեցավ Ռոման քաղաքում, ուր տեղի Ս․ Աստվածածին հայոց եկեղեցում կատարվեց երեկոյան ժամերգություն՝ ներկայությամբ տարբեր քաղաքներից ժամանած ուխտավորների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների։

Օգոստոսի 11-ին ուխտավոր ժողովուրդը առաջնորդի գլխավորությամբ հավաքվեց Բոտոշան քաղաքի Ս․ Աստվածածին եկեղեցում, ուր մատուցվեց Ս․ Պատարագ, որին մասնակցում էին նաև տեղի ծխական խորհրդի անդամներն ու հավատացյալները։

Տոնին ընդառաջ, օգոստոսի 11-ի երեկոյան, ժամը 17:30-ին, Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցում ուխտավորները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը, կատարվեց նախատոնակ՝ հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդի:  Ավարտին եկեղեցու բակում Տաթև սրբազանն օրհնեց մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով ամեն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով: Մատաղօրհնությունից հետո Ս. Խաչ եկեղեցուն կից գտնվող ծխապատկան կառույցում ներկաները մասնակցեցին դասական երաժշտության երեկոյի:

Օգոստոսի 12-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին, ուխտավորների խումբն իր ճամփան բռնեց դեպի հռչակավոր Հաճկատարի վանքը, որը սուրբ Մարիամ Աստվածածնի անունն է կրում: Վանքը հիմնադրվել է 1512 թվականին Տոնավագ եղբայրների բարերարությամբ  և հռչակված է իր հրաշագործ զորությամբ: Բազում հրաշքների  և բժշկությունների վկայություններ կան կապված վանքի  անվան հետ: Հաճկատար, այսինքն՝ հաճոյակատար, կամակատար: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագ մատուցեց Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա էին Ռումինիայի Հայերի Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Սուչավայի քաղաքապետ Իոն Լունգուն, փոխնահանգապետ Վիորել Սերեդենչուկը, թեմի հոգևոր դասը, ուխտավորներ` ժամանած Ռումինիայի հայաշատ քաղաքներից՝ Բուխարեստ, Կոնստանցա, Բակըու, Բոտոշան, Յաշ, Պիտեշտ, Գալաց, Ռոման, ինչպես նաև Միացյալ Նահանգներից և Ուկրաինայից: Պատարագի ավարտին Թեմակալ Առաջնորդն իր օրհնությունը բաշխեց ուխտավորներին և կատարվեց խաղողօրհնության կարգ: Օրհնված խաղողը բաժանվեց ուխտավոր ժողովրդին:

Նույն օրը երեկոյան, Սուչավայի հայկական մյուս ՝ Ս․ Սիմեոն եկեղեցում կատարվեց երեկոյան ժամերգություն։

Ինչպես և մյուս Տաղավար տոներին, Վերափոխման տոնի հաջորդ օրը Մեռելոց էր: Օգոստոսի 13-ին, ժամը 10:00-ին, Սուչավայի մյուս նշանավոր՝ Զամկայի հայոց վանքում, Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվեց առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար:

Եռօրյա ուխտագնացության օրերին Սուչավա քաղաքի բոլոր հայկական եկեղեցիներում ու վանքերում վերստին և անդադար հնչում էր աղոթքը, քաղաքը հայկական շունչ էր առել՝ իր գիրկը կանչելով հարյուրավոր այցելուների և ուխտավորների։ Սրբազան հայրն իր հայրական օրհնությունները բերեց ուխտավոր ժողովրդին և մաղթեց, որ Աստված ընդունելի անի ամենքի  ուխտը, կատարի բոլորի բարի խնդրվածքները և հորդորեց մեկ տարի անց դարձյալ հանդիպել այս նշանավոր սրբավայրում և նորոգել առ Աստված ուխտը

 

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան

 


Առնչվող նյութեր
1. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
2. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
3. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
4. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
5. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
6. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
7. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
8. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
9. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
10. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: