ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սև կատվի, 13 թվի, բախտագուշակության ու այլ սնահավատությունների մասին

30 հոկտեմբերի, 2014 | 15:59
sev katu«Երեկ առավոտ շուտ տնից դուրս եկա, մեկ էլ սև կատու անցավ դիմացովս,» պատմեց ինձ մտերիմ Քրիստոնյա ընկերներցս մեկը: «Վայ ասի Տէր Աստված, ես սենց բաների չեմ հավատում, բայց հեռու պահիր մեզ փորձանքներից: Գնացի գործ տեղն ու մեկ էլ տեսնեմ, մեր աշխատողներից մեկը շատ վատ է: Ասեցի, տես էլի ուրեմն ինչ որ բան կա:» Ես այս մեջբերումը կատարում եմ այդ անձի թույլտվությամբ, որովհետև մեր խոսակցությունից հետո երկուսս էլ մտածեցինք, որ սա օգտակար կլինի կիսել բոլորի հետ:
 
ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԿՈՉՎՈՒՄ Է ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Բախտին ու պատահականությանը հավատալը վիրավորում է Աստծուն (տես թէ ինչու այստեղ http://bit.ly/1vvgeTp ): Սա սնահավատություն է ու Առաջին Պատվիրանի կոպիտ բռնաբարում: Հիշու՞մ եք Առաջին Պատվիրանը: «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:» (Ելք 20.1–17 տես բոլոր 10 Պատվիրաններն այստեղ http://bit.ly/1wI6SBT) Լավ սովորեք Առաջին Պատվիրանի 2րդ նախադասությունը թէ «Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:» Իսկ եթե դուք հավատում եք սև կատվին, 13 թվին, բախտին ու աստղագուշակությանը, դուք փաստորեն ասում եք, որ սրանք ավելի մեծ զորություն ունեն քան թե ձեր Տէր Աստվածը: Այսպես կլինի՞ Հետո էլ դառնալու եք ու ձեր Տէր Աստծուն ասեք Հայր Մեր… փրկիր մեզ չարից: Կլինի՞ այսպես ժողովուրդ ջան:
 
Եթե հավատում եք, որ սև կատուն, կամ 13 թիվն է որոշելու ձեր օրը, բա ինչու՞ եք էլ Աստծուն աղոթում: Սա մի՞ թե ձեռ առնել չի Աստուծո նկատմամբ: «Չէք կարող երկու Տիրոջ ծառայել» ասաց մեր Տէր Հիսուս Քրիստոսը (Ղուկաս 16:13): Եթե հավատում եք այսպիսի սնահավատության, ապա սա կռապաշտություն է ու ամեն մի սնահավատ Քրիստոնյա պիտի որոշի, ով է իր Տէր Աստվածը և ում պետք է ինքը պաշտի ու երկրպագի: Չե՛ք կարող երկու Տիրոջ ծառայել:
 
ՏԻԷԶԵՐՔՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԿԱՄ ԱՍՏՈՒԾՈ ԿԱՄՔՈՎ ԿԱՄ ԱՍՏՈՒԾՈ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ
Գործք Առաքելոցում և Եփեսացինարի նամակում երկու հատվածներ կան, որոնք հստակ ասում են, որ ամեն ինչ այս տիեզերքում Աստուծո բովանդակության տակ է: Կարդացեք Գործք 4:28 և Եփեսացիներ 1:10 հատվածները համոզվելու համար: 
 
ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՎԱՏ ԲԱՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ
Այո՛ շատ վատ բաներ կան որ կատարվում են մեր կյանքում: Բայց դրանք նույնպես Աստուծո բովանդակության տակ են: Ցավալի բաներ կան որ ՆԱ արտոնում է, որովհետև այդպես պետք է: Օրինակ, գնում ես բժշկի ու ասում է, անմիջապես օպերացիա, թե չէ կմեռնես: Օպերացիան ցավ է, բայց տանում է ապաքինման: Ուրեմն բաներ կան, որ արտոնվում են, որպեսզի մենք ապաքինվենք, խոնահվենք, հպարտությունը հաղթենք ու կարգի գանք: Որ մեզ չվնասենք: Շատ տխուր ու ողբերգական բաներ էլ կան, որ արտոնվում են, որովհետև Աստված մեզ ազատ կամք է տվել ու չի բռնանում այդ ազատության վրա: Նա տխրում ու ցավում է երբ մենք մեղքերով վիրավորում ենք մեզ (ո՞ր հայրը չի ողբա երբ զավակները վիրավորում են իրենց անձերը), բայց այդ ազատությունն իր կողմից նվեր է մեզ, որովհետև մեզ ստեղծել է իր ազատ պատկերով ու նմանությամբ: Այսուհանդերձ, մեր իմացած կյանքում գրեթե ամեն ինչ կլոր է: Մոլորակները կլոր, նրանց շարժումը կլոր և ինչ որ գնում է մի կողմից, հետ է գալիս մյուս կողմից: Եթե դուք մեկին միշտ նախանձում էք, բամբասում, վատություն եք ցանկանում, տակը քանդում, նրանից գողանում, այս ամենը ձեզանից դուրս են գալիս ու պտտվելով գալիս է հետ՝ կամ ձեր վրա, կամ ձեր երեխաների վրա: Ո՞վ իմանա: Էգոիստական ու չար բան մի՛-ա-րեք: Ոչ մեկին, ոչ մի չար բան մի-ա-րեք ու մի մտածեք:
 
ՍԵՎ ԿԱՏՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՄԵՐ ՏԳԵՏ ՀԱՎԱՏՔԸ
Ժողովուրդ ջան, սև կատուն ու 13 թիվը չեն որ որոշիչ են, այլ մեր հավատքի տկարությունն ու տգիտությունը՝ չիմանալը: Ինչպե՞ս կարող է սև կատուն որոշել ձեր օրվա ընթացքը, ինչպե՞ս կարող է 13 թիվը կամ իրար ձեռ սոխ ու աղ չփոխանակելը որոշեն ձեր լավն ու վատը: Նույնիսկ Տէր Աստվածը չի բռնանում ու հարգում է այն ազատությունը որ ՆԱ տվեց մեզ, իսկ սնահավատ Քրիստոնեաները փաստորեն ասում են, որ չէ, աստղերը, պատահականությունները, 13 թիվն ու սև կատուն ավելի մեծ իշխանություն ունեն մեր վրա, քան թէ մեր Տէր Աստվածը: Լավ, ասենք թէ մարդն անհավատ է ու չգիտի այս բաները, բա Քրիստոնյաները՞ Ախր չէ որ դուք մկրտված մարդիկ էք Սբ. Երրորդության անունով:
 
ԱՍՏՎԱԾ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես վերևում է գրված, սնահավատությունը կռապաշտություն է ու Աստված շատ խստորեն բարկանում ու դատապարտում է այն: Անիրազեկ հավատքի ու չիմանալու պատճառով մի՛ ընկեք Աստուծո բարկության տակ: Սա իսկապես վիրավորում է մեր ԾՆՈՂԻՆ, մեզ չարից պաշտպանողին, մեր կյանքերը պահպանողին, մեզ փրկողին: Սա վիրավորում է մեր բարեկամին, որ ամենաուժեղն է ու չարի դիմաց մեր կողմից, մեր պաշտպանն է:
 
Արմատախիլ արեք սնահավատությունը ձեր միջից ու ձեր ընտանիքներից, եթե այն կա, ու կտեսնեք թե ինչ լույս կգա ձեր մեջ, ինչ լուսավորություն, ողորմություն ու օրհնություն կգա ձեր ընտանիքների վրա ու դուք կտեսնեք թե ինչ ազատություն ու խաղաղություն կգա ձեր մեջ ու շուրջ՝ թոթափվելով այսպիսի սին կապանքներից: Ուրախությունը կդառնա անսահման: Մի՞թե սև կատուն ու վախն ավելի լավ են, քան թէ սերը, լույսն ու ազատությունն Աստուծ օրհնության մեջ:
 
———
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Արմեն Հարեյան
ԱՄՆ

Առնչվող նյութեր
1. Հոգեւոր զրույցներ 4. Քաջություն ունեցեք ճշմարիտ կյանք ապրելու
2. Հոգեւոր զրույցներ1. Աստված երբ մոտենում է մարդկանց, նրանց փրկությունն է ուզում, ոչ թէ հրաշքով զարմացնել
3. Հոգեւոր զրույցներ . Արմեն Հարեյան- Քրիստոնեական հայացք թանկացումների վրա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: