ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սօսի Գևոնեանի «Մինչև հոգիների աճուրդը» գիրքը ներկայացվեց «Նարեկացի»ում

13 հոկտեմբերի, 2017 | 07:53

  

ԵՐԵՎԱՆ.-Հոկտեմբերի 11-ին կրկին լեփ-լեցուն էր  «Նարեկացի» արվեստի միությունն, որտեղ տեղի ունեցավ հանդիպում գրող, թարգմանիչ Սօսի Գևոնեանի հետ, ով խոսեց իր «Մինչև հոգիների աճուրդը» գրքի և Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ֆիլմի մասին:

Բացման խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանն, ով ողջունելով Սօսի Գևոնեանին, մի քանի խոսքով պատմեց նրա կենսագրության ու գործունեության մասին։

Սoսի Գևոնեանը ծնվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում:
Երկրում տիրող քաղաքական իրադարձությունների պատճառով ընտանիքով տեղափոխվել է Լիբանան՝ Բեյրութ, որտեղ էլ շարունակել է իր ուսումը ֆրանսիական «Mission Culturelle Francaise» հաստատությունում: Որոշ ժամանակ անց Լիբանանում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի պատճառով ընտանիքով կրկին տեղափոխվել է՝ ապաստանելով Իսպանիայում։

Սօսի Գևոնեանն իր հերթին պատմեց «Մինչև հոգիների աճուրդը» վեպի, ֆիլմի ստեղծման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժամանակ Մարդիգանյանների բազմանդամ ընտանիքից միակ կենդանի մնացած Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանի կյանքի ողբերգական պատմության մասին:

«Մինչև հոգիների աճուրդը» վեպը Ավրորա Մարդիգանյանի կյանքի ողբերգական պատմության մասին է: Ցուցադրված «Հոգիների աճուրդ» ֆիլմը, նկարահանվել է Արշալույս Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրքի  հիման վրա:
Այն համարվում է Հայոց ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը, որի ամբողջական տարբերակը՝ 85 րոպե տևողությամբ, ցավոք, չի պահպանվել։ Այս ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919թ.-ի փետրվարի 16-ին Նյու- Յորքում:

Բազմաթիվ գրքերի հեղինակ, թարգմանիչ Սօսի Գևոնեանը իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր՝ շարունակելով ծավալել նաև ստեղծագործական գործունեություն. նրա վերջին գիրքը «Կեսարիոյ նախճիրները» ստեղծագործություն է, որը պատմում է հեղինակի պապի՝ Հայկ Ղազարյանի մասին, ով մասամբ գրի է առել 1915-1922թթ. Կեսարիայում տեղի ունեցած ցեղասպանության և հայերի գաղթի վերաբերյալ իր հիշողությունները: Հանդիպումն ավարտվեց քննարկումների ու բանավեճեի մթնոլորտում, Սօսի Գևոնեանը պատասխանեց հանդիսատեսի հուզող հարցերին ու շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, հույս հայտնելով, որ կշարունակվեն նմանատիպ հանդիպումները՝ հանրությանը ներկայացնելու հայոց նորագույն պատմության ամենադաժան ժամանակաշրջաններից մեկը՝ ցեղասպանությունն ու նրա հետևանքները։
Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 


Առնչվող նյութեր
1. Հերոսներն անմահ են. Մշակութային ձեռնարկ Նարեկացի արվեստի միությունում
2. Հայտնաբերվել է Ավրորա Մարդիգանյանի մասին չեխերեն գիրքը
3. Նշվեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադրման 13-րդ տարելիցը
4. Չեխական Թերեզինում կբացվի ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոն
5. Սայաթ-Նովա. «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգային երեկո
6. Արման Ջիլավյան. Մարդասիրության կենտրոններից մեկը պետք է դառնա Հայաստանը
7. Երեքդարյա դադարից հետո հայ խազագիր շարականն առաջին անգամ հնչում է իր բնագրային ճշգրտությամբ
8. Մեծ Եղեռնի հարյուրամյակին նվիրված փոստային թողարկումների մարում ՀՑԹԻ-ում-դրոշմանիշ նվիրված Մեծ Եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: