ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը

15 հուլիսի, 2017 | 05:52

Հուլիսի 14-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում  տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների փակման արարողությունը, որին մասնակցեցին  90 սփյուռքահայեր աշխարհի 17 երկրներից:

Դասընթացների փակման արարողության մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա  ներկաներին փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և մասնավորապես նշեց. «ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի պետական համալսարանի ջանքերով և իհարկե տարբեր երկրներից ժամանած մասնակիցների շնորհիվ «Սփյուռք» ամառային դպրոցի այս երեք ուղղություններն այս տարի ևս հաջող ընթացք ունեցան: Իհարկե, այս ամենն անհնարին կլիներ առանց լուրջ և տևական աշխատանքի, որը սովորական աշխատանք չէ, այլ նախևառաջ ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղված աշխատանք է: Յուրաքանչյուր դասընթացի նախապատրաստական փուլում ամենայն աչալրջությամբ է կատարվել դասախոսական կազմի ընտրությունը»,-նշեց Սերժ Սրապիոնյանը: Նախարարի տեղակալը ընդգծեց, որ «Սփյուռք» ամառային դպրոցի առաքելությունն ամենից առաջ հայապահպանությանը նպաստելն է: «Ձեզանից յուրաքանչյուրը նույնպես իր առաքելությունն ունի: Դուք պիտի միասնաբար գործեք, մեկ բռունցք դառնաք և կապված մնաք հայոց երկիրին, նրա մշակույթին, երգ ու պարին: Դուք պիտի դառնաք լավագույն լրագրողը, առաջնորդը, պարուսույցը, դրանով իսկ հզորացնելով նախևառաջ ձեր Հայրենիքը»,-նշեց Սերժ Սրապիոնյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սփյուռքահայ մասնակիցներին իրենց ներկայության համար: Ձեզ մի խնդրանք ունեմ՝ երբեք չմոռանաք Հայաստանը, Սփյուռքի նախարարությանն ու Երևանի պետական համալսարանին: Միշտ հիշեք, որ Հայրենիքում կան այնպիսի կառույցներ, որոնք պատրաստ են ցանկացած պահին լինել ձեր կողքին: Ձեր բնակության վայրերում բարձր պահեք այն դրոշը, որն այսօր կփոխանցենք ձեզ»,- ասաց Մհեր Հովհաննիսյանը:

Այնուհետև ելույթ ունեցան «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների ղեկավարները: Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացի ղեկավար Եկատերինա Ալթունյանը նշեց, որ դասընթացի ձեռքբերումներից մեկը կարելի է համարել ընդհանուր հարթակի ստեղծումը, որը հետագայում կդառնա նոր ծրագրերի և նախաձեռնությունների հիմք: Դիմելով ամառային դպրոցի մասնակիցներին՝ Սփյուռքահայ լրագրողների դասընթացի ղեկավար, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը մասնավորապես ասաց. «Հայրենիքը ձեզանից յուրաքանչյուրի սրտի ու հոգու մեջ է, այդ Հայրենիքի կորուստը հավասարազոր է սեփական եսի կորստին: Ուստի խնդրում եմ միշտ Հայրենիքի հետ լինել, Հայրենքով ու Հայրենիքում ապրել »:

Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների ղեկավար, ԵՊՀ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը իր երախտագիտության խոսքը հայտնեց հատկապես այն դասախոսներին և ուսուցիչներին, ովքեր դասավանդել են «Սփյուռք» ամառային դպրոցի այս երեք դասընթացների ընթացքում: «Հատկանշական է նաև այն, որ ամառային դպրոցի մասնակիցներից շատերը Հայրենիքում բացահայտում են նաև իրենց արմատները, վերագտնում են իրենց ինքնությունը: Վառ օրինակ է Բուլղարիայից ժամանած և Ազգային երգ ու պարի վարպետության դասընթացին մասնակցող Գրոնիկա Գաֆաֆյանը, ով պարուսույց Գագիկ Գինոսյանի շնորհիվ պարզել է, որ ինքը հայ ֆիդայական պայքարի մեծանուն ներկայացուցիչ Արշակ Գաֆաֆյանի՝ Քեռիի ժառանգներից է: Սա մեզ համար իրոք նշանակալի իրադարձություն էր»,-նշեց Կարինե Դավթյանը:

Այնուհետև Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը մասնակիցներին հանձնեցին ամառային դպրոցին մասնակցությունը վկայող հավաստագրեր:

Միջոցառման ընթացքում իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև ամառային դպրոցի սաները:

Համերգային համարներով հանդես եկան Ազգային երգ ու պարի վարպետության դասընթացի մասնակիցները: Միջոցառման ավարտին ցուցադրվեց դասընթացների և մասնակիցների մասին պատմող փոքրիկ ֆիլմ:

 


Առնչվող նյութեր
1. Վարչապետը ցանկանում է, որ սփյուռքահայերը մասնակից դառնան երկրում ընթացող բարեփոխումներին
2. Եվրոպահայերի համագումարը՝ իշխանությունների նկատմամբ վստահության եւ անվստահության մասին
3. Հայկական գրքերի միավորում՝ համամայկական և համաշխարհային թվային հարթակներում
4. Էդ. Նալբանդյան. ,,Արցախը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին,,
5. Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը
6. Արամ Ա կաթողիկոս. ,,Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի,,
7. Միասնականությունը շարունակելու է մնալ տեւական բաղձալի, եթե Հայաստան-Սփյուռքի միջեւ չգոյանա ու չկայանա փոխադարձ վստահություն.Դերենիկ Մելիքյան/Իրան/
8. Հակոբ Ավետիքյան. Հայաստան-Սփյուռք համաժողովը չպետք է շրջանցի արտագաղթի հարցը
9. ,,Հայկական Վերածնունդ,,ը քննադատում է Հայաստանի իշխանություններին. ուղերձ Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին
10. Ստեղծել «Հայկական Միասնական Հիմնադրամ». ԱՄՆ-ից առաջարկում է Յովսէփ Նալպանտեանը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: