ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Սփյուռք» ամառային դպրոցը հանդիսավորապես փակվեց

30 հուլիսի, 2017 | 10:10

Հուլիսի 28-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվեց ԵՊՀ հետ համատեղ:

Կազմակերպվեցին դասընթացներ հետևյալ հինգ ուղղություններով՝ Հայոց լեզվի արագացված ուսուցում, Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստում, Երիտասարդ լրագրողների վերապատրաստում, Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ, Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը` կարևորելով «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների դերը հայապահպանությանն աջակցելու գործում: Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին՝ դասընթացները մեծ պատասխանատվությամբ և բարձր մակարդակով կազմակերպելու համար և նշեց, որ դպրոցի նպատակներից մեկը օտար ափերում տարբեր մշակույթների ազդեցության պայմաններում գործող  սերունդներին հայ պահելն է: «Դպրոցի 3 դասընթացներն ավարտվել են հուլիսի 14-ին, այսօր ավարտվեց Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացը, որին մասնակցեց շուրջ 120 սփյուռքահայ՝ 22 երկրից և Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեց 58 սփյուռքահայ՝ 20 երկրից: Սիրելի՛ մասնակիցներ, դուք ձեռք բերեցիք նոր գիտելիքներ ու հմտություններ: Ձեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը նոր ընկերներն են: Նոր կապերն ու հարաբերությունները աստիճանապար ձևավորում են ազգային զորավոր ցանց, որը պետք է դառնա հայապահպանության երաշխավորներից մեկը»:

 

Ներկաներին ողջունեց «Սփյուռք» ամառային դպրոցի իրականացման ԵՊՀ պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ ԵՊՀ համագործակցությունը արդյունավետ է և դպրոցը տարեցտարի գրանցում է նորանոր հաջողություններ:

 

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստման դասընթացի մասնակից Աստղիկ Լագզյանը (Ռուսաստան)՝ նշելով. «Սփյուռքի նախարարությունն և համալսարանը շնորհակալ աշխատանք են իրականացնում: Գիտելիքների ողջ պաշարը, որ տանում ենք մեզ հետ, պետք է օգտագործենք՝ համայնքներում հայապահպանության գործը լավագույնս կազմակերպելու համար: Ձեր կողմից ներդրված այս ջանքերը պետք է հասնեն նպատակին»:

 

Աստղիկ Լագզյանը հավելեց, որ «Սփյուռք» ամառային դպրոցի Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացին մասնակցեցին նաև իր երկու զավակները և այժմ ազատ գրում, կարդում են հայերեն, հաճույքով կատարում են հայ ազգագրական և ժողովրդական երգեր:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը և ծրագրի իրականացման պատասխանատուն  հավաստագրեր հանձնեցին դպրոցի մասնակիցներին:

 

Այնուհետև «Սփյուռք» ամառային դպրոցի բոլոր ուղղությունների ներկայացուցիչները հանդես եկան ազգային երգերի, պարերի կատարումներով, ասմունքեցին և ներկայացրին իրենց ստեղծագործությունները, իրենց գոհունակությունը հայտնեցին նման կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար:
2012-2017թթ. «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է 1431 սփյուռքահայ: Յուրաքանչյուր տարի մասնակցել է նախատեսվածից կրկնակի անգամ ավելի մասնակիցներ:

Ուսումնական, տեսական  և գործնական պարապմունքներին զուգահեռ ծրագրի մասնակիցների համար կազմակերպվեցին  մշակութային միջոցառումներ, նրանք այցելեցին թանգարաններ, շրջագայեցին Հայաստանի տեսարժան վայրերով, հանդիպումներ ունեցան հայտնի մտավորականների, պետական և հասարակական գործիչների հետ:


Առնչվող նյութեր
1. «Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը
2. ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» 2016
3. Կայացավ «Սփյուռք» ամառային դպրոց – 2015» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը
4. Ամփոփվեց «Սփյուռք» ամառային դպրոց 2013թ ծրագիրը
5. «Սփյուռք» ամառային դպրոցը կգործի հուլիսի 8-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: